
Ով է զանգահարել Բուդաղյան եղբայրներին և կանչել Սուրիկ Խաչատրյանի տուն

ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությանը, թե դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է զանգել Բուդաղյան եղբայրներին և կանչել Ս. Խաչատրյանի տուն, ասաց, թե դեպքի օրվա հեռախոսազանգերի վերծանումները վկայում են այն մասին, որ Զազանդ Նիկողոսյանը դեպքի օրը ոչ Ավետիք, ոչ էլ Արտակ Բուդաղյաններին չի զանգահարել:
Ա. Հարությունյանի խոսքով՝ դեպքի օրը, ժամը 22:59-ին Ավետքի Բուդաղյանն է իր հեռախոսահամարից զանգահարել Զարզանդ Նիկողոսյանին:
Լրագրողների հարցին՝ ադյոք նախաքննական մարմնի վրա ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Նման բան չի եղել, չի էլ կարող լինել»: