Մարմնի որ հատվածներում է վնասվածքներ ստացել Ավետիք Բուդաղյանը (լուսանկար)

Նախօրեին մամուլի ասուլիսի ընթացում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ 2009-ին Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանն ինքնաշեն զենք է նվիրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Միևնույն ժամանակ, Հ. Ալումյանն ասել էր, թե քանի որ այդ զենքն ինքնաշեն է, գործարանային արտադրության չէ, հետևաբար քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի այն անձը, ով այն պատրաստել է, պահել և օգտագործել:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը պարզաբանեց, որ զենքը կարող է լինել ինքնաշեն, բայց ոչ ապօրինի, ինքնաշեն և ապօրինի, գործարանային արտադրության, ապօրինի, գործարանային արտադրության և ոչ ապօրինի: Ինքնաշեն զենքն, ըստ նրա, չի կարող լինել ապօրինի, եթե այն օրինական կարգով ստացվել է, կա համապատասխան փաստաթուղթ:

Նշենք, որ ավելի վաղ Զինդատախազությունը հրապարակել էր Սուրիկ Խաչատրյանի տանից խուզարկությամբ առգրավված զենքերի ցանկը: Դրանց ցանկում է նաև 2009-ին Ալիկ Սարգսյանի հրամանով պարգևատրված «Պիետրո Բերետտա» N455565 կարճ ակոսափող հրազենը: Ըստ հայտարարության՝ այն տրվել է 2009-ի հունիսի 22-ին, թույլտվության համարը՝ 1156/3:

Դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, հայտարարել էր, որ իրեն դեպքից միայն 20 օր անց են տուժողի իրավահաջորդ ճանաչել և դա արել են այն նպատակով, որպեսզի ինքը հնարավորություն չունենա որոշ նյութերի ծանոթանալու: Լրագրողները Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված: «Ես անմիջապես կճանաչեի»,- պատասխանեց Ռ. Սահակյանը:

Կարդացեք նաև

Էմիլ Բուդաղյանը նաև հայտարարել էր, որ իր որդիներին թիկունքից են կրակել: Ռուբեն Սահակյանը երեկ ևս մեկ անգամ ասաց, որ թիկունքից կրակոց չի եղել: Նա թղթի վրա նույնիսկ նկարել էր Ավետիք Բուդաղյանի մարմնի այն հատվածները, որտեղ նա վնասվածքներ էր ստացել՝ ապացուցելու համար իր ասածը:

Budaxyan-vnasvacq01

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս