 
                        10 րոպե անց դատարանը կհրապարակի Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ որոշումը (ֆոտոշարք)
 
                                    Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքի քննությունը: Երեկ նշանակված նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը որոշել էր, որ բացատրություններ պետք է տա նաև քննիչը: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 10 րոպես անց: Այժմ ազատամարտիկներն ու Վոլոդյա Ավետիսյանի հարազատները սպասում են որոշմանը:
Ազատամարտիկները պահանջում են ազատ արձակել իրենց ըներոջը: «Պահանջում ենք մեղադրանքը հանել իր վրայից, ներողություն խնդրել ու բաց թողնել մեր մարտական ընկերոջը»,- ասաց ազատամրտիկ Կարեն Մելիքբեկյանը: Ազատարամտիկներն այժմ «Ազատություն» և «Վոլոդյա» են վանկարկում: Նրանցից մեկը նույնիսկ ասաց. «Էսօր աչքիս դատավորը հացը ցամաք ա ուտելու, եթե ճիշտ որոշում չկայացնի»:
 
  
  
  
 
                                    




 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        