
Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Դատարանն ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին արդարացրեց հոդվածներից մեկով, մյուս երկուսով ճանաչեց մեղավոր և դատապարտեց 4 տարի ազատազրկման:
Միաժամանակ, կիրառելով համաներումը՝ Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Գործով մյուս ամբաստանյալների մեղքը դատարանը ևս ապացուցված համարեց. ամբաստանյալ Արտակ Կարապետյանը ևս մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով 3 տարվա ազատազրկման. նրա նկատմամբ ևս կիրառելվեց համաներումը: Մյուս երկու ամբաստանյալները ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն որոշվեց պատիժը պայմանականորեն չկիրառել:
Մանրամասները՝ առաջիկայում: