Տիգրան Առաքելյան. Ավելի ակտիվ եմ լինելու

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Վճռի հրապարակումից հետո Տիգրան Առաքելյանը, ով արդարացվեց իրեն մեղսագրվող հոդվածներից մեկով, իսկ մյու երկուսով մեղավոր ճանաչվեց, դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո, մեկնաբանելով դատարանի վճիռը, ասաց, թե ինչպես իրեն ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին. «Այստեղ որևէ օրենք չկիրառվեց բաց թողնելուց: Մի փոքր օգտվել էին Քրեական դատավարության օրենսգրքից»,- ասաց նա:

«Վերջին մեկուկես ամիսների ընթացքում իրական ճնշումներ կային իշխանության վրա, որը թույլ տվեց նրանց մեկ քայլ ետ գնալ»,- հավելեց Տիգրան Առաքելյանը: Նա կոչ արեց երբեք թույլ չտալ խորհրդակցական սենյակը Բաղրամյան 26-ին մոտ կառուցել: Հարցին՝ արդյոք դատավճռից հետո փոխելո՞ւ է իր հասարակական գործունեությունը, Տիգրան Առաքեկյանը պատասխանեց. «Այո´, փոխելու եմ, ավելի ակտիվ եմ լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031