
Հայաստանում խոլերայի դեպքեր չեն արձանագրվել

Ինչպես աևդեն տեղեկացրել էինք, հարևան Իրանում խոլերայի համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ էր իրականացնում Մեղրիի և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում: Իրանում գրանցվել էին նաև մահվան ելքով դեպքեր: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացրին, որ երկու օր առաջ նախարարությունը պաշտոնական գրություն է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից, որով հարևան երկիրը տեղեկացրել է խոլերայի դեպքերի բացակայության մասին: Այդ գրության հիման վրա սկսել է գործընթաց. սահմանային անցման կետերում ձեռնարկված հիմնական միջոցառումներն այլևս չպիտի արվեն: Միաժամանակ, նախարարությունից հայտնեցին, որ սովորաբար անցակատերում անցկացվող միջոցառումները կշարունակվեն:
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին նաև, որ Հայաստանում խոլերայի դեպքեր չեն արձանագրվել: