Արսեն Արշակյան. Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետք է թերություն չունենանք

Երևանում այս տարվա 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 832 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 43 և վիրավորվել 1044 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Նա նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձանց թիվն աճել է 128-ով:

«Սա ունի իր և օբյեկտիվ, և սուբյեկտիվ կողմերը: Վերջին շրջանում՝ 9 ամիսների ընթացքում, կարելի է գրանցել, որ հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտավորապես 17-18 հազար տրանսպորտային միջոց 9 ամիսների ընթացքում: Բոլորս քաջ տեղյակ ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների եթե ոչ 80 տոկոսը, գոնե 70 տոկոսն արտասահմանյան մակնիշի, ոչ ռուսական արտադրության տրանսպորտային միջոցներ են, որոնք զինված են շատ հզոր շարժիչներով: Դրա հետ մեկտեղ կարելի է նշել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացումը կապված է նրանով, որ իրականում այդ տրանսպորտային միջոցներին քաղաքացիներն առայժմ չեն տիրապետում»,- ասաց Ա. Արշակյանը:

Լրագրողները Արսեն Արշակյանից հետաքրքրվեցին՝ ինպե՞ս է ստացվում, որ տարբեր վայրերում ավտոմեքենաները կանգնեցվում են երկրորդ կամ էլ երրորդ շարքով և չեն տուգանվում: Ի պատասխան՝ Ա, Արշակյանն ասաց, որ ՃՈ-ում սեպտեմբերի 5-ից գոյություն ունի քարշակ տրանսպորտային միջոցով ծառայություն. եթե ճանապարհային ոստիկանը տեսնում է, որ մեքենանա կայանված է երկրորդ կամ երրորդ շարքում, ինչը խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, նա ռադիոկապի միջոցով այդ վայր է կանչում քարշակ տրանսպորտային միջոցը, որն էլ այդ մեքենաները տեղափոխում է հատուկ պահպանվող տարածք: Արսեն Արշակյանի խոսքով՝ այդ ամենն արվում է 10-15 րոպեի ընթացքում: Լրագրողների դիտարկմանը, թե հնարավոր է՝ դա ավելի երկար ժամանակահատվածում է արվում, Արսեն Արշակյանն այսպես արձագանքեց.

«Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետք է թերություն չունենանք կամ ճանապարհային ոստիկանությունը պետք է թերություն չունենա: Դրա համար տարվա ընթացքում նվազագույնը 5-10 հոգի ճանապարհային Ոստիկանությունից ոստիկանության պետի հրամանով՝ ազատվում են իրենց զբաղեցրած պաշտոնից՝  ծառայության մեջ թերանալու համար կամ ծառայությունը ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում են կարգապահական պատասխանատվության»:

Կարդացեք նաև

Այս տարվա 9 ամիսների ընթացքում, Ա. Արշակյանի խոսքով, Երևանի ՃՈ-ից ծառայությունը ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների նկատմմաբ ոչ պարկեշտ վերաբերմունք ցուցաբերելու, խախտում կատարած տրանսպորտային միջոցներին վարչական պատասխանատվություն չենթարկելու համար  առաջին սպայական գումարտակից աշխատանիքց ազատվել է թվով 5 սպա:

Ա. Արշակյանը վստահեցրեց, թե Երևանում չկա որևէ վարորդ, ով առավեկություն ունի մյուսների նկատմամբ. «Ինձ թվում է՝ արդեն վաղուց այդ միտքը պետք է դուրս եկած լիներ մեր բոլորի լեքսիկոնից, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե մեկը, ով կարող է իրեն թույլ տալ և արտահայտվել, որ ինքը որևիցե առավելություն ունի երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ երթևեկության նկատմամբ առավելություն ունենալու համար: Եթե կա այդպիսի մի անձնավորություն, եթե կա այդպիսի ինչ-որ մեկը, որի վարած տրանսպորտային միջոցով կամ իր ունեցվածքի, կարողությունների չափով կփորձի ինչ-որ առավելություններ դրսևորել մյուս երթևեկության մասնակիցների նկատմամբ, ես շատ հաճույքով կուզեմ ծանոթանալ այդ մարդու հետ և իրեն ապացուցել, որ այս քաղաքում, կոնկրետ ես ներկայացնում եմ Երևան քաղաքը. չկա որևիցե մեկը, որ կարողանա իրեն առավել զգալ իձանից, ձեզանից կամ ցանկացած այլ երթևեկության մասնակցից: Դա ես պաշտոնապես հայտարարում եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս