
Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է

Դերասան Վարդան Պետրոսյանի վիճակն այժմ բժիշկները գնահատում են կայուն ծանր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասրակայանության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանն արդեն գիտակցության է եկել. «Նա գիշերը վրահատվել է, հեռացվել է փայծաղը, կարվել է լյարդը: Առավոտյան միացված էր արհեստական շնչառական ապարատին, հիմա արդեն սարքն անջատված է. նա ինքնուրույն է շնչում»:
Շուշան Հունանյանի տեղեկացմամբ՝ Վարդան Պետրոսյանը մի քանի օր կմնա բժիշկների ինտենսիվ հսկողության տակ:
Շուշան Հունանյանն ասաց, որ երեկոյան Եղվարդում տեղի ունեցած վթարի արդյունքնում վիրավորված անձանցից մեկը ևս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինս ողնաշարի և գլխուղեղային վնասվածք ունի. նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն: