
Համայնքի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափի գումար յուրացնելու մեջ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի կարմրագյուղ համայնքի նախկին ղեկավարի գործով դատական քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատավական համակարգից, Մ. Դանիելյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով պաշտոնական դիրքը, անցկացրրել է մի շարք աճուրդներ, որի հետևանքով էական վնաս է պատճառել Կարմիրգյուղ համայնքի օրինական շահերին: Բացի այդ՝ պաշտոնական դիրքը օգտագործելով՝ պետության կողմից տրամադրված թվով 2 ծրագրերի իրականացման ընթացքում յուրացրել է խոշոր չափի գումար, բացի այդ կատարելով պաշտոնական կեղծիք կազմել, ստորագրել և վավերացրել է ավագանու նիստի որոշումները»: Մ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրոթյունը չհեռանալու մասին:
Գործով նախագահող դատավորը Աղվան Պետրոսյանն է: