Վարդան Պետրոսյանը վաղը կտեղափոխվի պալատ

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: «Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, ինքն ամենայն հավանականությամբ վաղը կտեղափոխվի պալատ»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշան Հունանյանը:

Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված մյուս հիվանդի վիճակին անդրադառնալով՝ Շուշան Հունանյանն ասաց, որ նրա վիճակը նորմալ է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ուղևորներից Էդգար Հակոբյանը և Էդվարդ Հակոբյանը մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունոմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով. նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս