Մեղադրվում է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մեկից ավելի անգամ քվեարկության փորձ կատարելու մեջ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 21-ին կշարունակվի կրկնակի քվերակության փորձի դեպքով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, «Ղ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ 2013թ. մայիսի 5-ին, ժամը 08:20-ի սահմաններում, Երևանի Ն.Շենգավիթ 12 փոցղոցի 1-ին հասցեում գտնվող թիվ 97 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 11/32 ընտրական տեղամասում մեկից ավելի անգամ փորձել է քվեարկություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ տեղում բռնվել է ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից»:

Ղ. Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 2 քվեաթերթիկներն իրենց ծրարներով` փաթեթավորված և կնիքված վիճակում քրեական գործի հետ միասին հանձնվել է դատավորին: Գործով դատավորը Նելլի Բաղդասարյանն է:

Տեսանյութեր

Լրահոս