«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը հիշեցրել են փողոցային պայքարի մասին իր որոշ թիմակիցների հայտարարությունները, որոնք ցավոտ են ընդունվել, այսինքն, մարդիկ իրենից հենց այդպիսի քայլեր են ակնկալում, ըստ այդմ՝ ինչ ակտիվ քայլեր են արվելու:
«Մենք մեր տվյալներն ունեինք, ստանում էինք տվյալները մեր վստահված անձանցից, իրենք երբ կանգնեցրին ընտրական պրոցեսը, ինքը հայտարարություն արեց, մեզ մոտ հաշվարկված էր մոտ 10 տոկոսը: Դուք երևի հիշում եք, որ գիշերը ես հայտարարություն արեցի, 200.000 ձայն ստուգելուց հետո ինքն ուներ 58 տոկոս՝ պլյուս-մինուս, 700.000 ձայնի դեպքում ինքը հասավ 50 տոկոսի»:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը պատասխանեց «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ ավելի քան 700.000 մարդ իշխանությանը ձայն չի տվել, և, թերևս, ընդդիմության նպատակը միայն իշխանություն հանուն իշխանության չէր, այլ կանխելու թուրք-ադրբեջանական ծրագրերը, որը պատրաստվում է իրականացնել Փաշինյանը, հատկապես, երբ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին շատ ուղիղ հայտարարել է՝ «Թրամփի ուղի» կամ «Զանգեզուրի միջանցքը» իրականում դա «Թուրանի միջանցք է»: Ըստ այդմ՝ ընդդիմությունը ձայները չփոշիացնելու խնդիր ունի:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ինչու պարտվեցին հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում, և թե ինչու են հաղթել Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը:
Հունիսի 17-ին մենք՝ «Արդյոք Փաշինյանը ԱԱԾ պահպանության առարկա տեսանյութի «սլիվը» կդիտարկի՞ Սահմանապահ զորքերի հրամանատարության «տիրույթում»» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելելու մասին «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկներից մեկի կադրերի՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում հայտնվելուն, դրա՝ օրենքի սահմանում լինել-չլինելուն:
Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լքել ՀՀ տարածքը, ինչի իրավունքը չկար, քանի որ, ինչպես factor.am-ն է գրել, նա այդ պահին որևէ քրեական վարույթով մեղադրյալ չէր, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից, ինչը հաստատել էին դատարանից և քննչական մարմիններից:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի Հայաստան այցի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման համատեքստում նկատել է, որ մեր իրադրություններին պետք է արտաքին աչքով նայենք:
ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 11-ին հայտնել էր, որ «հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 300.000 ադրբեջանցիների վերադարձի թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, և, որ նման բան չի եղել, չկա և չի լինելու:
ՀՀ-ում հետընտրական իրադարձությունների ֆոնին հունիսի 14-ին ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով Հայաստան էր ժամանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Դիլիջանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Ադրբեջանը և Թուրքիան նշում են Շուշիի հռչակագրի ստորագրման 5-ամյակը: Այդ առիթով օկուպացված բերդաքաղաքում «Յենի Ազերբայջանը» միջազգային համաժողով է նախաձեռնել՝ «Տարածաշրջանային ներդրում գլոբալ անվտանգության մեջ. Խաղաղաշինությունը Հարավային Կովկասում»:
Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ 2026 թվականի ապրիլին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր իր և Աննա Հակոբյանի վերամիավորման մասին:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո իշխող ուժին հաղթանակի կապակցությամբ օպերատիվ շնորհավորող երկրների ցանկում է նաև Իսրայելը:
Օրեր առաջ Իրանի դեմ ամերիկյան հարվածների մասին տեղեկություններ դարձյալ եղան, իսկ այսօր արդեն իրանական աղբյուրները գրել են, որ Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը:
Հունիսի 9-ին մեր՝ «Փաշինյանը դրժել է իր հեղափոխական խոստումը՝ ԶՈւ-երը չպետք է քաղաքական գործոն լինեն. Ընտրական գործընթացների հետքերով» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք նաև ԱԺ վերջին ընտրություններին բանակի մասնակցությանը՝ որպես քաղաքական գործոն և քվեարկության օրը զինվորներին ժամը 20:00-ից հետո տեղամաս տանելու դրվագներին:
Եթե վերցնենք զուտ դիվանագիտական մասը, ապա ոչ մեկ անգամ գրել ենք, որ Բաքուն ավելացրել է հատկացումները դիվանագիտության ոլորտում, ակտիվացրել է «իրավաքաղաքական» աշխատանքները, որոնք երբեմն տեղավորում է նաև մարդու միջազգային իրավունքների տրամաբանության մեջ, այդ թվում՝ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պրոյեկտի համատեքստում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատական համակարգի՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» սկզբունքը թույլ չի տալու:
«Ով է ասում՝ չկարողացա, թույլ տվեք պատասխանատու ասել, որ էդ էջը փակված է: «Սասունցի Դավիթ» էպոսը հիշո՞ւմ եք, որ ասում է՝ «հլը մի հատ քեզ թափ տուր», որ մի հատ իրանց թափ տամ, մեծ կտոր ականջն է մնալու, և արդեն մնացել է»:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի անդամավճարների չվճարման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հայտարարություններին։
Հունիսի 4-ին լուրեր էին տարածվել, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ՀՀ սահմանային անցակետերում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են տրամադրում Ռուսաստանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին։
2018 թվականի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, խոսքը 209 զինծառայողի մասին է:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ հորդորել է, որ իրեն չտան հարցեր Նիկոլ Փաշինյանի կողմից արցախցիներին թիրախավորելու մասին՝ հիշեցնելով իր զբաղեցրած ռազմական պաշտոնը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ներկայացրեց, թե այս պահին ինչով է զբաղված «Հայաստան» դաշինքը:
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել էր՝ «հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղը», նշելով, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների մեծ մասը գյուղական վայրերից է, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձայն են տվել քաղաքաբնակները, և հասկացնելով, որ 44-օրյա պատերազմով և դրա ելքով հնարավորություն են տվել Փաշինյանին վախեցնել հայ հասարակության աչքը:
Վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 29/46 ընտրատեղամասում:
«Ես չեմ կարծում, որ մեր քայլը մեծահոգություն էր, այլ զուտ սթափ հաշվարկի արդյունք, և, կարծում եմ, մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամը 20:00-ից հետո, տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները: Եթե գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին էր, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված էր»:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 7/3 ընտրատեղամասում։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Առինջում տեղակայված 29/29 ընտրատեղամասում:
«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 7/50 ընտրատեղամասում, ով քվեարկել է հանուն արդարության: