Թրամփի ու Ալիևի հետ խոսե՞լ եք Բաքվում պահվող հայ գերիների մասին. Հարց` Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը, հայաստանյան լրագրողների հարցերին ի պատասխան, թե  Թրամփի և Ալիևի հետ խոսե՞լ է Բաքվում պահվող գերիների մասին, ասել է, թե չկա այդպիսի բանակցություն, որտեղ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայրենակիցների թեման չի  բարձրացնում:

«Այդ թեման քննարկվել և բարձրացվել  է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ բան ասել: Քանի դեռ արդյունք չկա, իսկ, ցավոք, արդյունք չկա, և տեղի չի ունեցել այն՝ ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա: Իսկ բարձրագույն մակարդակում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կբարձրացնենք»,- շարունակել է նաև` հավելելով, որ պետք է հասկանանք` հումանիտար հարցերն առանձին վերցրած, լուծում չունեն, և որ այն պատմական առաջընթացը, որն արձանագրել են, հենց դա է բերելու խնդիրների լուծմանը, այդ թվում` հումանիտար, որոնք ունեն բարդություններ, այլապես վաղուց լուծված կլինեին:

Հակադարձմանը` արդյո՞ք այս ամենը վերաբերելի է նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը, Փաշինյանը պատասխանել է, թե տարբերակում չեն դնում, չեն առանձնացնում, այլ հումանիտար հարցերն իրենց ամբողջության մեջ են դիտարկում:

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս