Արցախի հակամարտությունը չի լուծվել, առաջացել է հրատապ խնդիր, վաղ թե ուշ վերադարձ լինելու է. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ արցախյան հակամարտությունը չի կարգավորվել, ինչը նշանակում է, որ այն ունի ձեռք բերված նոր բաղադրիչներ:

«Արցախի հիմնախնդրի հետ կապված, ինչպես մենք միշտ վերլուծել ենք, մի մեծ ամբողջական փաթեթ էր, և դրանից ոչ մի բան չի պակասել, մի բան էլ ավելացել է այդ փաթեթի մեջ: Այսինքն, դատարկ խոսք չի այն, որ հակամարտությունը չի լուծվել, այն միս և արյուն ստանալու անհրաժեշտություն ունի և հիմնավորելու՝ ինչի ենք ասում, որ հակամարտությունը լուծված չէ»,- շարունակեց նա՝ հավելելով, որ այսօր առաջացել է հրատապ նոր խնդիր՝ դա վերադարձի իրավունքն է, ինչը հիմնարար նշանակություն ունեցող միջազգային իրավունքների շարքում է, որ վաղ թե ուշ իրականացվելու է:

Անդրադառնալով գործող իշխանությունների խաղաղության օրակարգին, Արմեն Ռուստամյանը վտանգավոր համարեց այն պատկերացումը, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հիմքը ՀՀ կողմից Արցախի հիմնախնդրի հետապնդումն է եղել, և եթե դրանից հրաժարվենք, այլևս կոնֆլիկտ չենք ունենա:

«Այսինքն, այդ կոնֆլիկտածին նպատակը չունենալով, մենք կազատվենք կոնֆլիկտից հարևանի հետ՝ առանց հասկանալու, որ մեր պատմության դառը փորձը և Արցախի հիմնահարցի խորը գիտելիքը ցույց են տալիս, որ կոնֆլիկտի հիմքում մեր ինքնության հետ Ադրբեջանի և Թուրքիայի անհաշտ լինելն է»,- ասաց Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս