
Ազատի կացարանի հրդեհի գործով վկան փոխել է նախորդ ցուցմունքը. կողմերի միջև իրավիճակը լարվեց
Ազատի զորամասում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվեց գործով վկա վաշտի ավագ Սերոբ Ասատրյանը:
Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ նրա նախորդ հարցաքննության մեջ քննիչի կողմից հարց է հնչել, թե արդյո՞ք վերադաս սպաների կողմից ինժեներասակրավորային վաշտի տեղակայման վայրում հակահրդեհային և անվտանգության ապահովման միջոցների առկայությունը ստուգվել է:
Սրան, ըստ հանրային մեղադրողի, վաշտի ավագ Սերոբ Ասատրյանը պատասխանել է, որ զորամասի և բանակային կորպուսի մի շարք սպաներ, այդ թվում՝ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը բազմիցս եղել են կացարանում, տեսել են վառարանի դրված դիրքը, ձևը, և այն, որ ստորաբաժանման տեղակայման վայրում առկա չէ հակահրդեհային որևէ միջոց, բայց թե ինչի չեն հատկացրել դրանից հետո անհրաժեշտ միջոցներ, տեղյակ չի:
Մինչդեռ այսօրվա դատական նիստի ժամանակ Սերոբ Ասատրյանը վկայի կարգավիճակում հայտարարեց, որ չգիտի՝ Մառլեն Սարգսյանն այցելե՞լ է, թե՞ ոչ, ինքը նրան չի տեսել: Այսինքն, իր կողմից պնդած ցուցմունքը վկան փոխել է:
Մանրամասները՝ տեսանյութում