
Վերադարձի իրավունքից խոսելիս, երբեք դա չպետք է անենք ինքնորոշման իրավունքի հաշվին. Գեղամ Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շեշտեց, որ արցախցիների վերադարձի իրավունքից չպետք է խոսել ինքնորոշման իրավունքի հաշվին:
«Արցախյան հակամարտությունն իրականում ինքնորոշման իրավունքի մասին էր, և ոչ թե վերադարձի: Եվ արցախյան հակամարտության ամբողջական համապարփակ կարգավորումը ոչ թե պետք է միայն վերադարձի իրավունքի իրացման շրջանակում լինի, այլ նաև ինքնորոշման իրավունքի: Վերադարձն ուղղակի արցախցիներին իրենց հայրենիք վերադարձնելու և դրանից հետո արդեն ինքնորոշման իրավունքի վերամեկնարկը տալու անհրաժեշտ գործողություն է»,- շարունակեց նա՝ կարևորելով այս ամենի իրավաքաղաքական հիմքի պարբերաբար զարգացումը և ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում արցախցիների հավաքականության պահպանումը:
«Եթե արցախցիների վերադարձն Արցախ պարտավորություն է ամրագրված ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ, ապա այն նաև կարող է բանակցություններում քննարկվող նյութ լինել»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը:
Մանրամասները՝ տեսանյութում