Չեմ տեսել, որ Ազատի կացարանում զինվորները վիճեն, քրեական հեղինակություններ կացարան չեն եկել. վկա

Ազատի զորամասում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվեց գործով վկա, վաշտի ավագ Սերոբ Ասատրյանը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը նրան հարցրեց՝ որտե՞ղ է եղել դեպքի նախորդ օրը, ինչո՞վ է զբաղվել:

«Դեպքի նախորդ օրը չեմ հիշում՝ ինչ էինք անում, բայց դեպքի օրը հստակ հիշում եմ, որ ականների տեղափոխման աշխատանքներն էինք անում»,- պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է զոհված զինծառայողներին ճանաչելուն, վկան ասաց, որ ճանաչել է նրանց, ունեցել է շատ լավ հարաբերություններ:

«Սաղի հետ շատ լավ եմ եղել, ջերմ եմ եղել՝ ոնց իմ ընկերների, հարազատների: Էդ էրեխեքի դեմ ոչ մի բան չեմ ունեցել»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Փաստաբանի հարցին՝ դեպքից մեկ օր առաջ ո՞վ ում հետ է կռվել, ինչի՞ համար, ի՞նչ ծեծ ու վեճ է եղել, վկա Ասատրյանը պատասխանեց. «Ես նման բան չեմ լսել, չեմ էլ իմացել, որ զինվորներն իրար մեջ հարց ունենան, կռվեն կամ չգիտեմ ինչ անեն»:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանն արձագանքեց, որ Եղիշե Հակոբյանը հրապարակային ասել է, որ վեճ է եղել, և, որ Սերոբ Ասատրյանը, լինելով վաշտի ավագ, չէր կարող այս մասին չիմանալ, քանի որ ամենօրյա շփում է ունեցել զինվորների հետ:

«Պարոն Նորիկյան, եթե ես լսեի կամ տեսնեի, 100 տոկոս կասեի, որ էսինչն էնինչի հետ ինչ-որ բան էղավ, բայց հաստատ տենց բան չեմ կարա ասեմ, որ չի էղել, բայց որ լսեմ կամ տեսնեմ, չի էղել տենց բան»,- վստահեցրեց վկան:

Մանրամասները՝  տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031