Միջազգային մի շարք գործընթացներ մեզ հասանելի են, կան քայլեր, որոնք հնարավոր է ձեռնարկել. Ռոբերտ Ամստերդամ

Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը թեև երեկ ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, սակայն այսօր ասուլիս է հրավիրել, որպեսզի առավել շատ հարցերի կարողանա պատասխանել, մասնավորապես, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքների հետ կապված: Եվ այս համատեքստում՝ համապատասխան գործիքների լինել-չլինելու վերաբերող հարցին նա պատասխանել է.

«Միջազգային մի շարք գործընթացներ մեզ հասանելի են, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի մակարդակով: Կան մի շարք քայլեր, որոնք հնարավոր է ձեռնարկել: Ես չեմ ցանկանում հրապարակել հիմա, հայտարարել որևէ բան՝ նախքան դատական նիստի վաղվա արդյունքը տեսնելը:

Ես ցանկանում եմ շատ հստակ ասել մի բան՝ աշխատում եմ ներպետական թիմի կազմում, և այն ամենը, ինչ մենք կանենք, կարվի՝ խորհրդակցելով փաստաբանների գերազանց խմբի հետ, ովքեր ամեն օր այցելելու են վստահորդին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս