Նոյեմբերի 5-ին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերին՝ ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել, սպանություն, շեշտել է.
Հայկական խորհրդի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի համատեքստում մի քանի պնդում է արել, որոնց կցանկանայինք անդրադառնալ:
2024 թվականի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Բանակի կերպափոխման հայեցակարգը, որով «Սանձահարում/Զսպում» տրամաբանությունից անցում են կատարել հակառակորդից պաշտպանվելու տրամաբանության:
Ալիևն բոլոր տեղերում Հայաստանի դեմ հիշողության վայրեր է կառուցում, և առնվազն այս պահի դրությամբ չի պատրաստվում հայելային քայլեր անել վերը շարադրված հարցերում, մեծ հաշվով՝ խոսույթում: Այլ հարց է՝ որքանով է սա տեսնում ՀՀ իշխանությունը:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:
«Թուրքական «սպեցնազը»՝ 44-օրյա պատերազմում և Շուշիում․ ի՞նչ փաստեր կան տեղաշարժերի և այցերի մասին» վերտառությամբ հոդվածում և դրանից առաջ գրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 6-րդ տարեդարձի առիթով շնորհավորական նամակ է հղել, որում նախ ակնարկել է, որ ադրբեջանական հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն ու հպարտությունն է:
Արցախում 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության և թուրք գեներալների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը փաստացի ղեկավարելու և ռազմական օպերացիաները պլանավորելու մասին բազմիցս գրել ենք:
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների համատեքստում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Կառավարության նիստից հետո հրավիրված հերթական ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա այլընտրանք, որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա:
ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այս պահին դեռ «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խմբի» ավագ խորհրդականի կարգավիճակում է, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:
ՀՀ քննչական կոմիտեն այսօր Սամվել Կարապետյանի նկատմամբ նոր մեղադրանք է հորինել՝ ՀԷՑ-ին առնչվող: Գործարարն այս պահին ՔԿ վարչությունում է:
Ադրբեջանի նախագահին մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ճգնաժամի պատճառներին:
Հոկտեմբերի 29-30-ն Անկարայում կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը։ 34 տարի առաջ այս օրերին Անկարայում տեղի էր ունեցել թյուրքական աշխարհի առաջնորդների առաջին գագաթնաժողովը. հինգ նորանկախ թյուրքական հանրապետությունների առաջնորդները՝ Աբուլֆազ Էլչիբեյը, Նուրսուլթան Նազարբաևը, Ասկար Ակաևը, Սափարմուրատ Նիյազովը և Իսլամ Քարիմովը, 1992 թվականին հոկտեմբերի 29-30-ը հանդիպել էին Անկարայում՝ Թուրքիայի այն ժամանակվա Թուրգութ Օզալի և վարչապետ Սուլեյման Դեմիրելի նախագահությամբ։
ԱԺ-ում պետական բյուջեի նախնական քննարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ-ին և նշել, որ գործնականում արդեն սկսել են այս նախագծի իրագործումը:
ԱԺ-ում պետական բյուջեի նախնական քննարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն-խաղաղության համաձայնագիր կապին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղղակի և անուղղակի շարունակում է տարբեր դեպքերի համատեքստում Հայաստանի «գործողությունների» համար իրավական գնահատական պահանջել:
ԱԺ-ում այսօր դարձյալ հրմշտոց ու ծեծկռտուք տեղի ունեցավ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև: Այս իրավիճակը, ըստ էության, հերթական անգամ սադրեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը, որն ԱԺ ամբիոնից անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանին, խոսեց «տուշոնկաներից», խտացրած կաթից։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր հարցերում թույլ է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջների, զեկույցի ներկայացման նախապես հայտարարված տարբեր ժամկետների խախտումներ, որոնց բազմիցս անդրադարձել ենք:
Այս օրերին ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի, փորձում են համոզել, թե Հայաստանը և Ադրբեջանը ՀՀ սահմանադրության հետ կապված բանակցություններ չեն վարում, և, որ Անկախության հռչակագրի դուրսմղումը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման, Բաքուն առաջ է քաշում միայն հրապարակային քաղաքական խոսքում:
Խորհրդարանի ամբիոնից ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար վատ բան չէ:
Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը փոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Չեխիա այցից հետո դեռ հարց է՝ L-39 Skyfox-ների պայմանագրից բացի, ի՞նչ այլ արտադրանք կամ ծառայություններ է պատրաստ առաջարկել Պրահան, և ո՞ր ուղղություններով է Երևանը շահագրգռված խորացնել համագործակցությունը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել», և, որ նման ըմբռնում կա նաև ադրբեջանական կողմում:
Ի՞նչ ասել է՝ Արծվաշենի տեղաշարժ, ի՞նչ խնդիր է Արծվաշենը լուծում Ադրբեջանի համար, ի՞նչ խնդիր՝ Հայաստանի համար, և անվտանգային ի՞նչ ռիսկեր ենք ունենում Տիգրանաշենի հանձնման դեպքում, ի վերջո, հերթը հասնելու է նաև նախիջևանյան թևում գտնվող մեր դիրքերին, որտեղ մենք, ամեն դեպքում, դեռ գերակա դիրք ունենք:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են դրական մնալ: Միաժամանակ, ըստ նրա, սա չի նշանակում, որ «մեր պատմությունից ջնջվելու են 2020 թվականը, 2021 թվականը, 2022 թվականը, 2023 թվականը»:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, մասնավորապես, ադրբեջանական «Polygon» պարբերականը գրել է, որ իսրայելական Elbit Systems ընկերությունը շուրջ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, ինչը ենթադրում է, որ EXTRA-MR միջին հեռահարության հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են մատակարարվելու եվրոպական անհայտ երկիր (անունը չի նշվում երկրի):
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստ է հրավիրվել, որին մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որը մասնակցում է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստում, հաստատեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը, քանի դեռ ՀՀ սահմանադրությունում պահանջվող փոփոխությունները չեն արվել, և ընդունել, որ դեռ հարցեր կան, որոնք կարգավորված չեն:
44-օրյա պատերազմի խմորն այս իրավիճակում դեռ շատ ջուր է տանելու, բայց դրա շատ հանգամանքների և իրականության բացահայտումը հնարավոր կլինի, երբ Փաշինյանը չի լինի իշխանության, չեն լինի խանգարող հանգամանքներ՝ իրավիճակն այլ հունով տանելու և ըստ քաղաքական նպատակահարմարության այն օգտագործելու համար: