Մինսկի խմբի լուծարումը ցավալի է, բայց կարելի է այլ պլատֆորմներ ստեղծել, այդ թվում՝ ռեգիոնալ. Արա Այվազյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը՝ նկատելով, որ այն կարելի է որակել՝ որպես բազմակողմ խաղաղարար դիվանագիտության ձախողում և ճգնաժամ:

Իսկ այս պարագայում, ըստ նրա՝ հարցն այն չէ, թե ում նախաձեռնությամբ կամ ինչպես եղավ, որ Մինսկի գործընթացը լուծարվում է:

Արա Այվազյանը մի կողմից՝ գնահատեց տասնամյակից ավելի ներդրված ջանքերը, մյուս կողմից արձանագրեց՝ ՄԽ համանախագահ երկրները և կազմակերպությունն ինքնին ձախողել են:

«Նրանց միջնորդությունը չկանխեց պատերազմը, էթնիկ զտումը, հայաթափումը, ռազմական հանցագործությունները և ցեղասպանական գործողությունները։ Մյուս կողմից՝ պետք է ընդունենք, որ տևական ժամանակ համանախագահների ձևաչափը չէր աշխատում ներքին հակադրության պատճառով։ Երեկվա որոշումը նշանակում է, որ կազմակերպությունն իր վրայից վայր է դնում խաղաղության և խաղաղ կարգավորման մանդատը՝ հատկապես Արցախի կարգավիճակի շուրջ, բայց կազմակերպությունն ինքնին չի հրաժարվում միջազգային տարբեր հակամարտություններից, այդ թվում՝ Արցախի չլուծված հակամարտության հարցը հետագայում քննարկելու համար։ Այդտեղ ՀՀ դերակատարությունը, բնականաբար, շատ կարևոր է լինելու․ հուսամ՝ ապագայում այդ դիրքորոշումը կփոխվի»,- մանրամասնեց նա՝ կարևոր համարելով այլ հարթակների և պլատֆորմների ստեղծումը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս