Ոչ մեկի մոտ որևէ վատատեսություն չպետք է լինի: Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին է դիմել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ նշելով, որ ընդդիմության հանրահավաքի մասնակիցների շրջանում մի փոքր վատատեսություն է նկատել:
2022թ. փետրվարի 24-ից Հայաստանը ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ չունի, երբ այդ պաշտոնից ազատեցին Արտակ Դավթյանին: Գրեթե նույնքան ժամանակ՝ փետրվարի 18-ից, թափուր է նաև ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը Դադիվանքի «ուդիականացման» պլաններում փորձում է ռազմավարություն փոխել։
Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Այցի շրջանակում մայիսի 28-ին Երևանում նրան ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ մայիսի 27-ին Գորիսում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
168.am-ը երեկ անդրադարձել էր մայիսի 28-ին Ներքին Հանդի հատվածում շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի մահվան հանգամանքներին՝ հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական տեղեկությունները համադրելու տեսանյունից:
Մայիսի 28-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ այդ օրը ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:
Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո ամեն առիթի հայտարարում է, թե հասնելու են, ավելին՝ հասել են բանակի ապաքաղաքականացմանը: Մինչդեռ բանակը հենց իր իշխանության օրոք է քաղաքականացվել՝ երկրի անվտանգությանը սպառնալու աստիճան:
Ոստիկանությունն օրենք է խախտում և թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին մտնել կառավարության 3-րդ մասնաշենք, ինչի իրավունքը նրանք օրենքով ունեն:
Հանրապետության տոնի առթիվ, ՀՀ նախագահի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանն արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Իշխանական շրջանակները երեկ ակտիվորեն տարածում էին լուրը, որ 2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը, և, որ արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների պաշտպանության համար։
ՊՆ նախաձեռնությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետևել են հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրությանը. այս օրերին ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում, գործի են դրվել բավականին ուժեր և միջոցներ՝ ականանետերից մինչև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
168.am-ն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետերի ազատման հրամանագրային և ոչ հրամանագրային պատճառներին: Մասնավորապես, ուշադրություն էինք հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին մեղադրում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետը խախտելու մեջ, որը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արմեն Ռուստամյանին խոստացած բացահայտումն արել է՝ նշելով, որ ճիշտ կլիներ՝ ընդդիմության ներկայությամբ սա աներ, սակայն չի խանգարում բացահայտումների դիմել առանց նրանց, և երբ գան ԱԺ՝ կրկնի այն:
Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը նա է եղել, և ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները պետք է վերադարձվեն:
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IISS) «The Military Balance-2022» զեկույցում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում հայկական կողմի բացթողումներին և հետպատերազմյան Հայաստանի ռազմական բարեփոխումների խնդրին:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտան ԱԳՆ շենք: Նրանք ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին հայտնեցին, որ եկել են ասելու՝ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր նախընտրական խոստումը, մասնավորապես՝ շեղվել է «անջատում՝ հանուն փրկության» բանաձևից: Այսինքն, նա ստել է և դրա պատճառով կորցրել է իր լեգիտիմությունը, ըստ այդմ՝ ժողովրդին ներկայացնելու իրավունք չունի:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց՝ քաղաքացիների կողմից առաջարկ է եղել իրենց, որ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բարձրանան ԱԳՆ և այնտեղ աշխատող պաշտոնյաներին, որոնք գտնվում են շենքում, անձամբ փոխանցել ուղերձը՝ Արցախը հանձնելու իրավունք չունեն, և այն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Նիկոլ Փաշինյանը և ԱԳՆ-ն իրականացնում են Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու թուրքական ծրագիրը»,- շեշտեց նա՝ հավելելով, որ պետք է բոլորս համախմբվենք՝ դադարեցնելու Հայաստանը «թուրքական պրախադնոյ դվոր» դարձնելու այս ազգակործան պատուհասների դավադրությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԳ նախարարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հիշեցրեց, որ տարիներ շարունակ ահազանգել են՝ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային:
2022թ. փետրվարի 24-ից ՀՀ-ն ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ չունի: Այս ընթացքում ԳՇ պետի թեկնածուների տարբեր անուններ շրջանառվեցին, բայց այսօր ունենք ընդամենը ԳՇ պետի պաշտոնակատար՝ Կամո Քոչունց, որին անգամ ԱԽ նիստի չեն հրավիրում: Իսկ ԳՇ պետ չունենալու պատճառները տարբեր են՝ ում առաջարկել են, չեն ցանկացել, ով ցանկանում է դառնալ ԳՇ պետ՝ գուցե չեն առաջարկել:
168.am-ը երեկ գրել էր, որ պահեստազորի գեներալները պահանջում ենքրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ, որն անհնազանդության ակցիաների ժամանակ «հատուկ վերաբերմունք» է դրսևորել զինվորականների, պահեստազորի գնդապետներինկատմամբ:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի բռնի գործողության մասին՝ պահեստազորի գնդապետ, արցախյան պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ:
Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի քարոզչական մեքենան, նրանց օգտին աշխատող փաշինյանական բլոգերները կրկին սկսել են թիրախավորել Խաչատուրովներին, և դա անում են բավականին սինխրոն և նույնաբովանդակ տեքստերով, գրեթե նույն մեթոդներով:
Ընդդիմությունն այսօր բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ նախագահի նստավայրին հարակից տարածքում այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Հայաստանի և Լիտվայի նախագահների հանդիպումը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկամբ, «ոստիկանը Նիկոլ չի» արտահայտությունն իր համար այլևս ամբողջությամբ արժեզրկված է:
Պետական հայտարարագրերի ռեեստրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականների շարքում հայտնաբերեցինք Դավիթ Վյաչեսլավի Աղաբալյան (2022-05-02 ) անուն-ազգանունով խորհրդականի: Եվ քանի որ բաց աղբյուրներից որևէ տեղեկություն հնարավոր չեղավ նրա մասին գտնել, փորձեցինք ՊՆ-ից ճշտել՝ ի՞նչ մասնագետություն ունի նա, ի՞նչ հարցերով է խորհրդական: Եվ ինչպես սպասվում էր՝ մեզ առաջարկեցին այս պարզ հարցի պատասխանը ստանալու համար գրավոր հարցում ուղարկել:
1992-ի մայիսի 18-ին ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը. ազատագրվեց Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր):
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են Ոստիկանության կենտրոնական շենք, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ոստիկանության բռնի գործողություններին՝ նշելով, որ գերազանցել են իրենց լիազորությունները:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հավաքի ժամանակ նշել է՝ մեր նախնիները մեզ նվիրել էին մեկ հաղթանակ, իր սերնդակիցները հայ ժողովրդին՝ եռատոն, երեք հաղթանակ նվիրեցին, իսկ այս իշխանությունների օրոք այդ եռատոնը նորից դարձավ մեկ հաղթանակ: Ըստ այդմ՝ իրենց պայքարն ապագա հաղթանակների և մեր արժանապատվության համար է: