Անդրեա Վիկտորինը չպետք է իր քիթը չմտցնի այնտեղ, որտեղ մտցնում է, չանի հայտարարություններ, որին չի տիրապետում. Տիգրան Աբրահամյան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում Գրիգորի Խաչատուրովի գործով դատական հերթական նիստը։ Դատարանի բակում դարձյալ հավաքվել են գեներալ Խաչատուրովի աջակիցները: Դատարանը, թերևս, ամեն կերպ փորձելու է երկարաձգել գեներալի կալանքի ժամկետը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ արդարադատություն ՀՀ-ում գոյություն չունի, և ինքը ամեն անգամ գալիս է սատարելու գեներալ Խաչատուրովին և այն մարդկանց, որոնք այսօրվա արդարադատության զոհերն են:

«Իշխանությունն այս համակարգում շարժվում է՝ ըստ մարտավարության և իրավիճակի, և, անկեղծ ասած, դատարանից մեծ սպասումներ չունեմ»,- շեշտել է նա:

Տիգրան Աբրահամյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև բրյուսելյան վերջին հանդիպմանը, որի արդյունքում ճանաչվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառ. կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ. կմ-ի:

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում տարբեր ձևակերպումներով ասել է այն ամենը, ինչը երեկ Բրյուսելից հնչել է: Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է բանակցություններում նշաձողը իջեցնելու գործընթաց, ավելին, դեռևս 1-2 շաբաթ առաջ նա նույնիսկ խոսում էր ինքնավարության մասին, մինչ այդ անուղղակի տեքստերով էին խոսում դրա մասին: Այսինքն, ինքնավարություն Ադրբեջանի կազմում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով, որ Փաշինյանը բաց տեքստով ասել է՝ պատրաստ է գնալ դավաճանության ու կրել դրա խարանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի այսօրվա հայտարարությանը զորքի հետքաշման մասին, և, որ ՀՀ-ի մասով դա վերաբերում է մեկ-երկու կետի, որտեղ ՀՀ զորքերն են սահմանային տարածքներում, Տիգրան Աբրահամյանն արձագանքել է.

«Ձեր նշած եվրոպացի պաշտոնյան պետք է քիթը չմտցնի այնտեղ, որտեղ մտցնում է, և չանի հայտարարություններ, որին կամ չի տիրապետում, կամ նպատակային ձևով փորձում է խեղաթյուրել: Ինչ վերաբերում է հայելային հետքաշման այդ հիմար գաղափարին, ապա դա Ադրբեջանի համար նոր հնարավորություն է դառնալու՝ ինչպես լեգիտիմացնելու իր կողմից օկուպացված տարածքները, այնպես էլ՝ նոր հնարավորություն է բացվելու ՀՀ նոր բնակավայրերի, տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս