Գրիգորի Խաչատուրովի դատն ընթանում է այսօրվա Հայաստանում, ուր խաղի կանոնները շատ այլասերված են. Վահե Հովհաննիսյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը:

Լրագրողների հետ զրույցում «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր-անդամ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ գործ ունենք անհեթեթ, վաղեմության ժամկետն անցած մեղադրանքի հետ, իսկ մեղադրյալի աթոռին մի մարդ է, որն արժանապատվության, չզիջելու, չպարտվելու եզակի սիմվոլներից մեկն է:

168.am-ի հարցին, որ գործը քննող դատավոր Արամ Գրիգորյանն ու Սասուն Խաչատրյանն ընկերական մտերիմ հարաբերությունների մեջ են,ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը ,այդ հանգամանքն ինչպե՞ս կազդի գործի քննության վրա, Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ ոչ թե պետք է փորձենք հասկանալ՝ ով է քննում գործը, ում հրահանգավորումով, կամ ում հետ է մոտ դատավորը, այլ՝որտեղ է գնում դատը՝ այսօրվա Հայաստանում:

«Իսկ այսօրվա ՀՀ-ում խաղի կանոնները, ցավոք սրտի, շատ այլասերված են, կա մեկ հոգու իշխանություն և պետական բոլոր ինստիտուտները ծառայում են այդ մեկ հոգուն: Ես դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ, ես այստեղ եմ՝ որպես քաղաքացի, արտահայտում եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը»,-նշել է Վահե Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ դեռ նախորդ շաբաթ էր ասել՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի դատավարությունը պետք է վերածել նոր քաղաքացիական շարժման:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս