Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հունիսի 1-ը մտցնել թուրքական օրացույց, որպեսզի որպես հերոս իրեն միշտ հիշեն. Նաիրա Մելիքյան
Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների մայրերը մայիսյան երբեմնի եռատոնի նախօրեին հավաք են կազմակերպել:
44-օրյա պատերազմի հերոս Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, իր խոսքում հիշեցրել է՝ ժամանակին մայիսյան եռատոնը փառքով էինք նշում, այժմ այն ասոցիացվում է միայն պարտության և ստորացման հետ:
«Եռատոնին ընդառաջ այդ վիժվածքը հերթական անակնկալը մատուցեց: Մենք ամեն օր զարթնում ենք և կարծում, թե այս մղձավանջը կավարտվի, բայց ամեն անգամ նոր հակառեկորդ է սահմանվում: Ինչ ասեց այս տականքը ԱԺ բարձր ամբիոնից: Նա ասում է՝ լինելու է այնպես, ոնց որ միշտ, կայսրությունների փլուզման ժամանակ մենք պետություն ենք կառուցել, հետո կորցրել: Վիժվածքը չի ասում, որ պետությունը կորցնում ենք ոչ թե կայսրությունների փլուզման, այլ իր նման թուրքակենտրոն տականքի՝ իշխանությունները բռնազավթելու և քայլ առ քայլ մեր երկիրը հանձնելու պատճառով»,- ասել է զոհվածի մայրը՝ մեջբերելով նաև երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այլ ձևակերպումներ:
Նիկոլ Փաշինյանը, օրինակ, երեկ ասել էր, որ «կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի լինեն ՀՀ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որոնք ընդունելի չեն ՀՀ ժողովրդի համար»:
Նաիրա Մելիքյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն արդեն իրենց և հայ ժողովրդին առանձնացնում է իրարից:
44-օրյա հերոսի մայրը մեջբերեց նաև Փաշինյանի մեկ այլ խոսք՝ «ինձ այնքան են ասել՝ դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն՝ դավաճան»:
«Եվ ասում է՝ «շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին՝ իմ ծննդյան օրը, ստորագրեմ խաղաղության պայմանագիրը»: Ես ուզում եմ ասել՝ վիժվածք, դու հունիսի 1-ին արդեն կլինես բանտում, և կնախապատրաստվես պատասխան տալ քո գործած բոլոր մեղքերի համար»,- շեշտել է Նաիրա Մելիքյանը:
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը շարունակել է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հունիսի 1-ը մտցնել թուրքական օրացույց, որպեսզի որպես հերոս՝ իրեն միշտ հիշեն:
«Ես ուզում եմ ասել՝ տակա՛նք, դու որ խոսում ես խաղաղության դարաշրջանի մասին, հիշո՞ւմ ես մեր մասնատված կին զինծառայողներին, հիշո՞ւմ ես մեր գնդակահարված տղաներին, հիշո՞ւմ ես՝ մեր երեխաների մասունքները ոնց տարաք պարկերով՝ որպես «աղբ շպրտեցիք», հիշո՞ւմ ես «Սպայկայի» մեքենաները»,- ասել է Նաիրա Մելիքյանը:
Ըստ նրա, եթե Արցախն ընկավ, արցախցիներին սպասվում է բռնագաղթ, իսկ դրանից հետո կհանձնվի Սյունիքը, քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դավաճան բառից չի վախենում, նշանակում է՝ ստորագրելու է այն կարգի փաստաթուղթ, որով նաև Սյունիքն է հանձնելու: