«Իրականում մասսայական դասալքություն եղել է, բայց պետության վարած քաղաքականությունից, դա Զինված ուժերի խնդիրը չի եղել». Տիրան Խաչատրյան

Ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում Աննա Հակոբյանը հայտարարել էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն: Գլխավոր դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն հերքել էին Աննա Հակոբյանի ադրբեջանական այս թեզը՝ 168.am-ի հարցումներին ի պատասխան:

Այս հարցին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ նշելով, որ իրավապահ մարմինների հիմնավորումներ չկան: Իհարկե, գեներալը չի բացառել, որ եղել են դասալքության դեպքեր, այլ հարց է՝ ովքե՞ր են դրանով զբաղվել, և զբաղվե՞լ են արդյոք:

Գեներալի խոսքով, իրեն հարգող անձնավորությունը չի կարող խոսել մի բանից, որից չի հասկանում, որից հեռու է:

«Եթե ես բժիշկ չեմ, ես բժշկությունից չպետք է խոսեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ, ես այդ քաղաքական երևույթների մեջ իմ վերաբերմունքը կամ դրսևորումները չպետք է ունենամ։ Մարդը, եթե ունի մի փոքր բարոյականություն, այն հարցերը, որոնք իրեն չեն վերաբերում, քիթը չպետք է խոթի դրանց մեջ: Իրականում մասսայական դասալքություն եղել է, բայց պետության վարած քաղաքականությունից, քանի որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չի իրականացվել, դա Զինված ուժերի խնդիրը չի եղել»,- եզրափակել է Տիրան Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս