Չափազանց շատ ճամփորդելու պատճառով անընդհատ չէի հասցնում կենտրոնանալ ու միտքս իրականացնել: Իրականում բավականին պարզ ինժեներական լուծում պահանջող խնդիր էր:
«Փոփ հանրագիտարան» հաղորդման հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը վերջերս են Միացյալ նահանգներից վերադարձել: 168.am-ը զրուցել է հաղորդման հեղինակ Մհերի հետ` պարզելու, թե ի՞նչ տպավորություններով և նորություններով են հաղորդավարները հայրենիք վերադարձել:
Մենք սիրում ենք խոսել և ոչինչ չանել։ Դա, իհարկե, մի քիչ փոխվեց սկսած 2007 թվականից և քաղաքացիական գիտակցության զարթոնքով մինչև հիմա շարունակվում է (բնապահպանություն, կանանց իրավունքներ, և այլն)։ Սա ինձ հույս է տալիս, որ ամեն ինչ կորած չէ։
Բիբլիական Արարատ լեռան գագաթ բարձրանալն այսօր էլ շատերի համար շարունակում է երազանք մնալ: Բայց եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա նկատելի է, որ այսօր բավականին շատացել է Արարատ բարձրացողների քանակը:
168.am-ն արդեն պատմել է «Փոփոխությունների թատրոնի» գործունեության, խաղացանկի և ինտերակտիվ թատրոնի էության մասին: Այս անգամ թատրոնին անդրադարձ կատարելը պայմանավորված է սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի չորս մարզերում սպասվելիք ինտերակտիվ ներկայացումներով: Մեզ հետ զրույցում «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանն ասում է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի փոքր քաղաքներում ցուցադրվելու է «Ծիածանի […]
Արշավները հանգստի ամենահաճելի տեսակներից են, թարմություն ու ուժ են տալիս, ինչը քաղաքային հանգստի ոչ մի, նույնիսկ ամենաթանկարժեք տեսակի հանգստի միջոց չի կարող տալ: Մարդիկ դա զգում են առաջին անգամից ու հետո արդեն չեն ուզում վերադառնալ նախկին պասիվ և ոչ այնքան լիարժեք հանգստի ձևերին:
Դիզայներ Լիլիթ Ավետյանն արդեն 16 տարի է՝ զբաղվում է գեղեցիկ և ինքնատիպ զարդերի արարմամբ:
Շատ նկարիչներ են դժվարությունների բախվում, բայց հիմա բողոքելու ժամանակը չէ: Նկարիչները շատ հնարավորություններ ունեն, իսկ հայտնի դառնալը տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամանակներում է գալիս: Ես կարծում եմ` պետք է անել այն, ինչը քո հոգու ներսում է:
Ամեն մեկն այս թեմայով չի կարող աշխատել, հոգեբանորեն դժվար է: Դա բժշկական հաստատություն է, որտեղ իրենց կյանքի վերջին օրերն են անցկացնում քաղցկեղով հիվանդ մարդիկ:
Յուրաքանչյուր մարդ, ով քայլում է փողոցում, ունի իր պատմությունը: Կարևորն այդ պատմությունը բացահայտելն է: Այնպես որ, այսօր Հայաստանում բազմաթիվ թեմաներ կան, որոնք հետաքրքիր են ոչ միայն մեզ, այլև բոլորի համար: Պատմությունը բռնկում է մարդկանց երևակայությունը, երբ այդ թեման համամարդկային է, մարդ արարածի հուզական աշխահին է դիպչում:
Կարծում եմ` Տարոն Մարգարյանը պարտավոր էր և արեց, այսպիսի մասսայական բողոք արհամարհելն առնվազն, շատ մեղմ ասած, վիրավորանք կլիներ: Կարծում եմ` որոշումը ժամանակավոր է, իսկ եթե ոչ, ապա այլ տեղից կհարվածեն:
Պետությունը կատարեց թանկացումները: Ինչքան այս պետությունն անպատիժ մնա, ինչքան օլիգարխիան Հայաստանում լինի, մեր իրականությունը սա պետք է լինի: Պետք է մեղավորները պատժվեն, պետք է այդ ուժայինները հասկանան, որ ժողովուրդն է տալիս իրենց աշխատավարձերը, ու, եթե օրերից մի օր բոլորը գնան Հայաստանից, ո՞վ պիտի վճարի իրենց:
Ես ինձ պատկերացնում եմ փոփ ոճում և հստակ կշարունակեմ այն ոճում, որում սիրվել եմ հանդիսատեսի կողմից: Երգեր կլինեն, որոնք այլ ոճերում կերգեմ, սակայն հիմնովին կլինեմ փոփ ժանրում:
Ստեղծագործելու առումով՝ կարող եմ ասել, որ Հայաստանը դրախտ է, նույնը չեմ կարող ասել՝ վաճառելու առումով: Ես չգիտեմ մի նկարիչ, ով չի ցանկանում իր նկարները վաճառել: Եթե նկարիչ ես, ապա, նկարներդ ծախվեն թե չծախվեն, նկարելու ես, բայց երբ վաճառվում են, ավելի լավ է լինում: Մոսկվան սառը երկիր է, չնայած տեսնելու շատ բաներ կան, բայց ամեն դեպքում, երբ քայլում եմ այստեղի փողոցներով, ցանկանում եմ մեր բլուրները տեսնել:
Կարող եմ շոուներ անել և կարճ ժամանակում հայտնի դառնալ: Իմ նպատակը դա չէ: Բոլոր այդ շոուները փուչիկի նման են, մի օր պայթելու են, և ոչինչ չի մնալու: Ես չեմ ցանկանում դա անել, իմ գերնպատակը հայտնի դառնալը չէ: Շատ արտիստներ մահանում են և միայն դրանից հետո սկսում են նրանց գովալ ու հիշել:
168.am-ի հետ զրույցում երգչուհին ասում է, որ տեսահոլովակի նկարահանումները տևել են երկու օր. «Առաջին օրը նկարահանումներ են եղել մեր գյուղում՝ Մալիշկայում, երկրորդ օրը՝ Երևանում: Ամբողջ նկարահանման ընթացքում շատ ծիծաղելի դեպքեր են եղել՝ սկսած կովից, վերջացրած՝ փողոցում վազելուց»:
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր Արմեն Մելիքյանը ծնվել և մեծացել է թեհրանահայ ընտանիքում: Նրա հայրը բնիկ թեհրանահայ է, ով նախքան Իրանի իսլամական հեղափոխությունը եղել է IBM ընկերության վաճառքի մենեջերը:
Երգչուհի Էմմա Ասատրյանը համացանցում տեղադրել է իր «Ելակ», «Լեյլո», «Շիկահեր ու կարճատես» երգերի կարաոկե տարբերակները և պատրաստվում է այս ձևաչափով ներկայացնել նաև իր մյուս երգերը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Անուշիկն ասաց, որ մի փոքր հանգստից հետո կվերադառնան երևանյան համերգներին:
168.am-ի հետ զրույցում ռեժիսորը պատմում է իր և երգչուհու համագործակցության, առաջիկա նախագծերի մասին:
Օրերս «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմը: Հայաստանում այն առաջին անգամ էր ցուցադրվում:
Եթե դուք դեռ չեք տեսել Խորեն Սահակյանի` դաշտային ծաղիկներից պատրաստած աքսեսուարները, ապա շատ բան եք կորցրել: Սակայն դեռ ուշ չէ, կարող եք տեսնել, ուսումնասիրել, ցանկության դեպքում՝ նաև գնել ու կրել դրանք:
Ողջ հասույթը փոխանցվել է «Թեքեյան» կենտրոնին, որն առաջնահերթ խնդիր է դրել՝ վերանորոգել դպրոցի ջեռուցման համակարգը:
Չեմ ուզում հարմարվել: Ես 2012 թվականից ՀՀ քաղաքացի եմ, այսքան տարի ապրել եմ այստեղ` հասկանալու ինչն ինչոց է: Մինչ փառատոնը սկսելը ես այստեղ բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ էի, հենց սկսեցի գործունեություն իրականացնել, պատկերը փոխվեց: Համոզված եմ, որ եթե ես բիզնեսմեն լինեի, վարչապետից սկսած՝ բոլորը կհանդիպեին ինձ հետ, մինչև իսկ Սփյուռքի նախարարը ներդրումներիս համար ինձ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան կտար:
«Save your world» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը երգչի անհատական առաջին տեսահոլովակն է, սրանից առաջ նա նկարահանվել է երգչուհի Սոֆի Մխեյանի «2012» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում` որպես երգի հեղինակ և երգում մի հատված կատարող:
Գավառային կիսագիտակցության դրսևորումներ են սրանք, ու այս դաշտում գործող այն արվեստագետները, որոնք ազնիվ են, և երկրում պահողն իրենց հանդիսատեսն է, շատ լուրջ խնդիրներ ունեն: Այն միտումները, որոնք կան այսօր, ուղղված են վերջին այս կապը քանդելուն: Մենք արդեն հայտնվել ենք ակումբներում, արդեն կզղիացել ենք… իրականությունը մեզ այսօր միայն դա է առաջարկում: Մինչև ե՞րբ կարելի է սպասել ու այս ignore-ը հանդուրժել:
Վաղը` հուլիսի 7-ին, Վարդավառի օրվա առիթով Սիրահարների այգում տեղի են ունենալու բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին «Վարդավառ 2013»-ի կազմակերպիչներ դիզայներ Արա Ասլանյանը և MAROG Marketing-ը:
Հայերն, ինձ վրա դրական ազդեցություն ունենալուց բացի, բացասական ազդեցություն էլ են ունեցել: Հայերն ամեն ինչի մասին առաջին բառն ասում են՝ վատն է: Սա շատ վիրավորական է ոչ միայն իմ, այլև բոլոր արվեստագետների համար:
Հայտնի մարդկանց հազվադեպ եմ անդրադառնում: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա իլյուստրացիային քաղաքական երանգներ տալ պետք չէ: Պարզապես նրա անձը շատ քննարկվող էր այդ ժամանակահատվածում, և ես որոշեցի իմ տեսանկյունից նրան ներկայացնել:
Ամերիկաբնակ հայ դիզայներ Միքայել Շարաֆյանը վերջերս Atheneum of Pasadena-ում ցուցադրել է իր հեղինակած կոստյումների հավաքածուն: