Costume Designer-ում ցուցադրվեցին հայ դիզայների կոստյումները (լուսանկարներ)
Ամերիկաբնակ հայ դիզայներ Միքայել Շարաֆյանը վերջերս Atheneum of Pasadena-ում ցուցադրել է իր հեղինակած կոստյումների հավաքածուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում պատմեց դիզայները:
«100 տարվա պատմություն ունեցող ակումբում ես դարձա առաջին Costume Designer-ը, ով այնտեղ ցուցադրություն ունեցավ: Ցուցադրվել են տարիների ընթացքում արված աշխատանքներս, որոնք օգտագործվել են տարբեր ֆիլմերում: Իմ պատրաստած զգեստների մեծամասնությունը պատկանում է տարբեր ընկերությունների, այդ պատճառով էլ ես կարողացա ձեռք բերել ընդամենը 8 կոստյում, բայց շատ տարբեր ոճերի կոստյումներ, որոնց թվում են «Lost and Found in Armenia» ֆիլմում ներկայացված աշխատանքներս, իմ debut show-ի, Eric Roberts-ի զգեստները, և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայել Շարաֆյանը:
Նա հաղորդեց, որ ցուցադրությանը ներկա էին երգիչ Արմենչիկը, երգչուհի Անի Քրիստին, Հայ-ամերիկյան երաժշտաթատերական միության նախագահ Վիկտոր Մարտիրոսյանը և այլք:
Ինչ վերաբերում է «Lost and Found in Armenia» ֆիլմին, ապա հայազգի դիզայներն ասում է, որ այն արդեն երեք շաբաթ ցուցադրվում է Ամերիկայի կինոթատրոններում և շատ մեծ հաջողություններ ունի:
Ավելացնենք, որ Միքայել Շարաֆյանի վերջին աշխատանքների թվին է պատկանում նաև երգիչ Արմենչիկի «Եղեք բարի» տեսահոլովակի զգեստների ձևավորումը:
Միքայել Շարաֆյանի աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ.: