Եթե ես Երևանի բույրը ստեղծեմ, կհամադրեմ մի քիչ տաքությունն ու մի քիչ խստությունը, որոնք բնորոշ են քաղաքին:
Ինձ մոտ մաքուր սևի առկայությունը հայտնվեց այն ժամանակ, երբ ես տեսա Կարավաջոյի օրիգինալ աշխատանքները: Այդ ժամանակ հասկացա, թե ինչքան խորը ասելիք կարող է լինել մաքուր մթության ու սևի մեջ: Մանկուց Կարավաջոն իմ սիրելի նկարիչներից է եղել և ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Սիրում եմ նաև սյուրռեալիզմի ժամանակակից ներկայացուցիչներին, որոնց աշխատանքները շատ հետաքրքիր են:
Վանաձորյան «Ան Գորդոնախ» ռոք խումբը հանրության ուշադրությանն է ներկայացրել իր նոր` «Զարուհի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանին:
Անկեղծորեն չգիտեմ՝ ինչպես է խաղս ստացվում, որովհետև ես կտրականապես հրաժարվել եմ որևէ կադր դիտել, վախենում եմ հիասթափվել: Արթուրի կարծիքով, ով շատ խիստ ռեժիսոր է, ամեն ինչ նորմալ է: Եթե որևէ բան չի հավանում, պահանջում է, որ ես կրկնեմ այնքան, մինչև իր ուզածն անեմ: Հիմնականում, ի զարմանս ինձ, 2 դուբլով ստացվում է: Հույսով եմ` հանդիսատեսն իմ խաղը շատ խիստ չի դատի:
Այսօր մի շարք զբոսաշրջային ընկերություններ կազմակերպում են ճանաչողական արշավներ` բացահայտելու Հայաստանի և Արցախի դեռևս շատերի համար չբացահայտված վայրերը, վանքերն ու եկեղեցիները:
Նոյեմբերի 30-ին Կիևում տեղի ունենալիք «Մանկական Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանն, ինչպես հայտնի է՝ ներկայացնելու է 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ իր «Շոկո ֆաբրիկա» երգով:
Ինձ համար շատ հաճելի է լինել Հայաստանում: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, Դուք հաղորդակցվելու խնդիր չունեք, իսկ դա շատ լավ է: Կան երկրներ, որտեղ ես չեմ ցանկանում երկրորդ անգամ այցելել, իսկ կան երկրներ, որտեղ ցանկանում եմ կրկին ու կրկին այցելել: Մինչ Հայաստան գալը` մի փոքր գիտեի Ձեր երկրի մասին:
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի անդամ Միքայել Ոսկանյանն այսուհետ հանդես կգա նաև «Miq’s art folk» նորաստեղծ քառյակի հետ:
«Ես և իմ սիրած աղջիկը գրազ ենք գալիս, ու ես պարտվում եմ: Պարտված գումարով նա գնում է ինքնաթիռի տոմս ու մեր հերթական վեճից հետո հեռանում ինձանից: Ես զղջում եմ գրազի համար ու քիչ է մնում ստանամ սրտի կաթված»:
The Beautified Project ռոք խումբն իր երկրպագուներին նոր անակնկալ մատուցեց: Խումբը ներկայացրեց իր նոր «Save me» երգի տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակն Անդրե Սիմոնյանն է, երաժշտությունը գրել են խմբի անդամները, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արվին Քոչարյանն է:
«Ալբինիզմը գեղեցկության անտեսված տեսակ է: Լուսանկարչության մեջ եղել են դեպքեր, երբ անդրադարձել են ալբինոսներին, բայց նկարչության մեջ ես երևի առաջինն եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նկարչուհին:
«Առաջինը նվագել ենք «Rattlesnake» ակումբում, իսկ երկրորդը՝ հայտնի «Water Rats» ակումբում: Առաջինը համեմատաբար փոքր համերգ էր, որին ներկա էին ծանոթներ, ընկերներ, իսկ երկրորդն արդեն մեծ համերգն էր, որին ներկա էին բազմաթիվ հայեր, ինչպես նաև՝ ծանոթ և անծանոթ հանդիսատես»:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում տեղի է ունենալու լուսանկարիչ Արամ Կիրակոսյանի առաջին ցուցահանդեսը: «Խելագարանք» անվանումը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են լուսանկարչի իրական և ոչ իրական «խելագար» կերպարների լուսանկարները:
Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակը՝ ժամանակի կանգնեցումը:
Ես գրեթե քսան տարի այս գործով եմ զբաղվում, բավականաչափ ճամփորդել եմ և պատրաստ եմ ձեռքս դնել Աստվածաշնչի վրա և ասել, որ Հայաստանը տուրիզմի առումով բացառիկ հետաքրքիր երկիր է: Հայաստանը՝ Արցախի հետ միասին, հսկայական պոտենցիալ ունի: Եթե ես հայ չլինեի, մեծ հաճույքով կայցելեի այստեղ:
Երևանում հրուշակագործության առումով՝ մրցակցությունն ավելի մեծ է, քան Մոսկվայում: Այստեղ շատ հետաքրքիր, գեղեցիկ աշխատանքներ եմ տեսել: Դեռևս շատ չեմ ուզում փակագծերը բացել, բայց մտադրություն ունեմ այստեղ ևս արտադրամաս ունենալ:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջևի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել և առգրավվել է արծաթագույն կռփազենք:
Մեր երգերից շատերն ունեն սոցիալական, քաղաքական ուղղվածություն: Այստեղ հետաքրքիր է նաև Սթյուարտի հայ չլինելն ու շատ հարցերին, խնդիրներին օտարազգի ներկայացուցչի աչքերով նայելը: Այս դեպքում սկսում ես քեզ կողքից նայել ու գնահատել:
Համալիրն՝ իր ոճով, գունային և ճարտարապետական լուծումներով, տարբերվում է մոսկովյան կոլորիտից և ընդհանուր գեղեցիկ ներդաշնակության մեջ է մտնում նրա հետ: Կարծում եմ` ցանկացած հայորդի կջերմանա՝ ոտք դնելով այնտեղ:
«19-րդ դարի կովբոյական մի խելագար, կրքոտ սիրո պատմություն է, որը 21-րդ դարում քիչ է հանդիպում»,- ասել էր երգիչը:
Մի օր հանդիպեցի իմ սիրելի դասախոսին` Գևորդ Աբրահամյանին: Նա ևս Իրանից է և տեղի Հանրային հեռուստաընկերության լրագրողն է Հայաստանում: Իր առաջարկով սկսեցինք համագործակցել: Նա Երևանից տեղափոխվել է Դվին գյուղ:
Հոկտեմբերի 21-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու «The Beautified Project» ռոք խմբի թվով երրորդ՝ «United we fall» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կուղեկցվի համերգային ծրագրով:
«Ցուցահանդեսին ներկայացվելու են վերջին տասը տարում Երևանի կենտրոնում մեծ շինարարական նախագծերի իրականացման ժամանակ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և հին թաղամասերում ապրող բազմաթիվ ընտանիքների սեփականության իրավունքների ոտնահարման խնդիրներին վերաբերվող ֆոտոպատմությունները:
Վերջապես կատարվեց կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի (Բաբայան) վաղեմի երազանքը` «Արծվաբերդ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հեղինակի հայրենի Արցախում:
««Երազանքի գրկում» երգը պոզիտիվ է և բնութագրում է տղամարդու անսահման սերը դեպի իր սիրելին: Երգը փոփ-էթնո ժանրում է, օգտագործել ենք քամանչա և բլուլ: «Երազանքի գրկում» երգը ծնվեց «Հայաստանի Ձայնը» նախագծի ընթացքում, երբ աշխատելով Դեր Հովայի հետ՝ ստեղծեցինք այս գեղեցիկ երգը: Շատ շնորհակալ եմ նրան իր պրոֆեսիոնալիզմի և մարդկային հատկանիշների համար»,- ասաց Նարեկ Մակարյանը:
Այս տարիների ընթացքում այնպիսի մարդկային որակների կորուստներ ունեցանք, մատաղ տվեցինք, հանուն ինչի՝ ինքս էլ եմ դժվարանում ասել։ Մի՞թե մերօրյա համատարած ռաբիսացման համար…
Միշտ պահանջված են այն նկարներն ու նկարիչները, որոնք տվել են մակերեսային հաճույք, ոչ խորը, ոչ թե հոգու, այլ աչքի համար, իսկ լուրջ արվեստը յուրահատուկ ճաշակ է պահանջում և յուրահատուկ վերաբերմունք:
Սեպտեմբերի 16-ին վանաձորյան «Որդան կարմիր» և «Ան Գորդոնախ» ռոք խմբերը մեկնում են Լոնդոն: Պատճառը սեպտեմբերի 28-ին սպասվելիք բարեգործական համերգն է, որի ողջ հասույթը տրամադրվելու է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի վերականգման աշխատանքներին:
Ներուժ ունեցող և իրենց ընդդիմադիր լինելու հետ կապված կասկածներ չթողած քաղաքական ուժերն էսօր ընդվզման նշաններ չեն ցուցաբերում: Բայց ես իրականության դեմ բողոքելու սովորություն չունեմ: Պետք է ելք փնտրել էս վիճակից:
168.am-ի հետ զրույցում Սոնա Ռուբենյանն ասաց, որ cover երգելու և տեսահոլովակ նկարահանելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ երեքով մասնակցել են The Beautified Project ռոք խմբի կազմակերպած բարեգործական համերգին, որի ողջ հասույթը տրամադրվել է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան երաժշտական դպրոցին: