Բաժիններ՝

Նոր տեսահոլովակ՝ Նարինե Դովլաթյանից

Երգչուհի Նարինե Դովլաթյանն իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը: «Cactus» կոչվող երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Կարեն Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Հռիփսիմե Խոջայանն է:

168.am-ի հետ զրույցում երգչուհին ասում է, որ տեսահոլովակի նկարահանումները տևել են երկու օր. «Առաջին օրը նկարահանումներ են եղել մեր գյուղում՝ Մալիշկայում, երկրորդ օրը՝ Երևանում: Ամբողջ նկարահանման ընթացքում շատ ծիծաղելի դեպքեր են եղել՝ սկսած կովից, վերջացրած՝ փողոցում վազելուց»:

Մեր այն հարցին, թե ի սկզբանե՞ էր որոշված, որ տեսահոլովակում պետք է հանդես գա նաև երգչուհու ընկերը՝ Հովհաննես Մուշեղյանը, Նարինեն պատասխանեց. «Ի սկզբանե տեսահոլովակում ուրիշ մարդ պետք է նկարահանվեր, բայց, երբ ռեժիսորը Հովհաննեսին տեսավ, միանգամից որոշեց, որ նա պետք է լինի տեսահոլովակի հերոսը: Ռեժիսորը նրա կերպարը շատ հավանեց: Ճիշտ է, Հովհաննեսին սկզբում համոզում էինք, որ նկարահանվի, որովհետև նա մարտարվեստի վարպետ է (Wing Tsun մարտարվեստի երրորդ կարգի վարպետ), բայց նկարահանման ընթացքը նրան շատ դուր եկավ, և նա լրիվ մտավ դերի մեջ (ժպտում է.- Գ.Ա.)»:

Ավելացնենք, որ երգն էթնո-ջազ ոճում է: Առաջարկում ենք դիտել «Cactus» երգի տեսահոլովակը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս