Բաժիններ՝

1439.27 ԱՄՆ դոլար՝ Լորդ Բայրոնի անվան դպրոցին (ֆոտոշարք)

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ «The Beautified Project» ռոք խումբը, համագործակցելով Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան հետ, կազմակերպել էր բարեգործական համերգ՝ Գյումրիում գտնվող Լորդ Բայրոնի անվան դպրոցին օգնելու նպատակով: Համերգին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել մի շարք երգիչ-երգչուհիներ:

Մեզ հետ զրույցում  «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանն ասաց, որ բարեգործական համերգի տոմսերի վաճառքից և աճուրդից գոյացած  հասույթը կազմել է 1439.27 ԱՄՆ դոլար:

«Համերգը շատ հաջող է անցել: Տոմսերն ամբողջովին սպառվել էին: Շատ հաճելի էր տեսնել, որ հենց Լորդ Բայրոնի անվան դպրոցի ուսուցիչներն ու ուսանողները խմբակային տոմսեր էին գնել և եկել համերգին: Խմբակային տոմսեր էին գնել նաև AGBU-ի անդամները»,- ասաց Անդրեն:

Վերջինիս խոսքով՝ ողջ հասույթը փոխանցվել է «Թեքեյան» կենտրոնին, որն առաջնահերթ խնդիր է դրել՝ վերանորոգել դպրոցի ջեռուցման համակարգը:

Նշենք, որ վերջերս Մեծ Բրիտանիայի դեսպանը համերգի մասնակիցներին հրավիրել էր իր տուն, որտեղ բոլորին շնորհակալագրեր էր նվիրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս