Համերգն անցավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում: Իրենց կատարումներով այն էլ ավելի ջերմացրեցին երգչուհիներ Արմինե Հայրապետյանը, Լաուրա Տիգրանյանը և երգիչ Ռազմիկ Աղաջանյանը:
«Այս արձանն առաջին նախադեպն է, որն ունի իր սեփական ինտերնետը, սեփական կայքը: Այս արձանի մոտից կարելի է այցելել միայն տվյալ կայք: Այս արձանը կոչ է անում բոլորին՝ կարդալ»
«Վերջերս առիթ եղավ այցելելու Հարանց անապատ, որը գտնվում է օրհասական վիճակում. շատ քիչ բան է պահպանվել: Ներկայումս տվյալ մշակութային կոթողում կենդանիներ են պահում»:
«Երաժշտությամբ ես ուշ՝ 13 տարեկան հասակում եմ սկսել զբաղվել: Ի սկզբանե ինձ համար դաշնամուր գործիքն էր որոշված, բայց քանի որ ֆիզիկապես ձեռքերս մեծ էին, որոշվեց, որ ես պետք է թավջութակ նվագեմ»:
Դերասան, երգիչ Սենիկ Բարսեղյանը, բացի այն, որ մասնակցել է երաժշտական նախագծերի («Հայաստանի ձայնը», «Հայ Սուպերսթար»), գրեթե վեց տարի է՝ ապրում և ստեղծագործում է թատերական միջավայրում:
Artbridge գրախանութ-սրճարանում կազմակերպվել էր միջոցառում, որը «Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» լինելուն նվիրված միջոցառումների շարունակությունն էր:
Շոու-բիզնեսի որևէ ներկայացուցչի հետ աշխատելու համար կարևոր է իր մտածելակերպը` թե՛ որպես մարդ, թե՛ որպես արտիստ, նա պետք է լինի հետաքրքիր կերպար, արտիստիկ, ունենա մարմնի ճկունություն։
Արդեն հինգ տարի «Արշավներ» ակումբն արշավներ է կազմակերպում Հայաստանի, Արցախի, ինչպես նաև՝ Վրաստանի հայկական շրջանների տարածքով։
Շակիրայի, Ֆերջիի, Հոլի Հանթերի և այլ հանրահայտ աստղերի համար հագուստներ մոդելավորած հայազգի հայտնի դիզայներ Կարո Հզորը ծնվել է Սիրիայում, մեծացել Լիբանանում, իսկ դիզայներական գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում: Նրա ծնողները մինչև հիմա էլ Սիրիայում են բնակվում:
Համերգին կհնչեն խմբի երգերը` մեղմ ակուստիկ ֆորմատով։ Հարվածային գործիքը և բաս կիթառը փոխարինվելու են թավջութակով։ Կհնչեն նաև այն երգերը, որոնք շատ երկար ժամանակ է՝ խումբը չի կատարել։
Այսօր Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղի ունեցավ ոսկերիչ-դիզայներ Արմեն Դավթյանի (Նուռ) հեղինակած «Ընթերցողը» քանդակի բացման արարողությունը:
«Եթե ինչ-որ բան անելու լինեին, այս հինգ տարիների ընթացքում կանեին: Այո, ճիշտ է, հիմա լրատվությունն անհամեմատ ազատ է, բայց կարելի է մտածել, որ սա Արևմուտքի աչքին թոզ փչելու ձև է»:
Այսօր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ամենամյա Dreamflash պղպջակների փառատոնը:
«Այսօր մեր քաղաքական դաշտն այնպիսին է, որ շատ գործիչներ դարձել են իմ նկարների կերպարները: Չկայացած մարդիկ, ովքեր այսօր պաշտոններ ունեն, իրենց չգիտեմ ինչի տեղ են դրել, բայց երբ նայում ես իրենց էությանը, տեսնում ես, որ ոչինչ են»:
«Հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ինձ հաճախ են հարցնում՝ իմաստ ունի՞ բարձրագույն կրթություն ստանալ տուրիզմի ասպարեզում: Ես ասում եմ՝ «միանշանակ՝ այո»»:
Այսօր Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր քննարկում էին երեկ տեղի ունեցած իրադարձությունները:
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում 168.am-ի թղթակիցը այցելել էր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պարզելու, թե ապրիլի 9-ի իրադարձություններից հետո ի՞նչ իրավիճակ է տիրում կուսակցությունում, ի՞նչ քայլեր են պատրաստվում կատարել առաջիկայում ժառանգականները, որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը…
Ապրիլի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունենալու «Լավ էլի» խմբի մենահամերգը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ և կիթառահար Մհեր Մանուկյանը:
Համացանցում է երգչուհի Լեյլա Սարիբեկյանի «Ես եմ» երգի տեսահոլովակը: Երգի երաժշտությունը գրվել է Կոմիտասի խոսքերի հիման վրա, տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, իսկ տեսահոլովակում պարում է Վիկտորյա Անանյանը:
«Ես ինքս ժողովրդական երաժշտության մեծ սիրահար լինելով հանդերձ՝ կարծում եմ, որ թառը, քամանչան և մյուս ազգային գործիքները պետք է դուրս բերել և ավելի ժամանակակից դարձնել: Այս գործիքների համար նոր ստեղծագործություններ պետք է գրվեն»:
«Ես մտածում եմ, որ ապրիլի 9-ին տեղի կունենա երկու արարողություն. Մեկը` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, մյուսը` Րաֆֆի Հովհաննիսյանի»։
168.am-ի զրուցակիցը «Eva Rock Band»-ի հիմնադիր Էվա Ոսկանյանն է:
Առհասարակ երաժշտության հանդեպ ակնհայտ սերն ինձ մոտ նկատելի էր արդեն 5 տարեկան հասակում, երբ ես անչափ շատ ուզում էի դաշնամուր նվագել: Յոթ տարեկան հասակում ընդունվեցի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
«Բոլորս երազելով՝ պետք է ռեալիստ լինենք։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ նա արդեն հաղթել է, որովհետև հաղթահարել է երկիրը լքելու մտադրությունը»։
168.am-ի զրուցակիցը «Շատվերյան» նորաձևության սրահի տնօրեն, նկարիչ-մոդելավորող Դիանա Շատվերյանն է։
«Բալետն ամենանուրբ զգայական արտահայտչամիջոցն է, որով կարող ես աշխարհին ներկայացնել, թե տվյալ երկիրն ո՞ւր է հասել, ի՞նչ զգացողություններ ունի։ Անցած դարի սկզբում ռուսները շատ առաջավոր էին այս հարցում և բալետը որպես զենք էին օգտագործում»։
Ղարաբաղում հերթական համերգից հետո հավաքվել էինք մի միջավայրում, որտեղ կար և՛ այդ պոռնիկ պատվասերը, և՛ բիզնեսմեն տերտերը, և՛ բառասեր սուտ հայրենասերը, և այլք: Ես մի սկզբունք ունեմ, որը վաստակել եմ պապերիցս. ես երբեք չեմ կարող սեղանի շուրջ նստել այն մարդու հետ, որի հետ չեմ կարող կիսվել, անկեղծ լինել:
Վիկտորյա Անանյանը սերում է պարողների գերդաստանից։ 7 տարեկան հասակում Հայաստանից տեղափոխվելով Ուկրաինա, Վիկտորյան ամբողջությամբ նվիրվել է բալետին։ Նա շրջում է ողջ աշխարհով, հանդես է գալիս բազմաթիվ ներկայացումներում, մարմնավորում է տարբեր կերպարներ և արժանանում մեծ գնահատականների։
«Առաջին անգամ 8-9 տարի առաջ եմ Երևանում եղել։ Հիացած էի հայ ժողովրդի լսելու ունակությամբ»,- ասում է իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին
Երգիչ Գուժն այսօր իր երկրպագուների դատին է ներկայացրել իր անհատական առաջին «Forever» երգի տեսահոլովակը: