Ես մտածում եմ որևէ աշխատանք ներկայացնելու մասին, որը կլինի որակով և գեղեցիկ, բայց դա չի նշանակի, որ ես նորից փորձ եմ անելու մուտք գործել շոու-բիզնես: Պարզապես ժամանակ առ ժամանակ, երբ ասելիք ունենամ, կցանկանամ դա վերածել գեղեցիկ աշխատանքի տեսահոլովակի տեսքով, որը կհանձնեմ հանդիսատեսին:
Ես շատ եմ նկատել, որ մարդիկ հաճախ իրենց ազատ են զգում այն ժամանակ, երբ ակնոցով են կամ դիմակով: Օրինակ՝ երբ մարդն անձրևանոցով է քայլում, իրեն ավելի ապահով է զգում: Դիմակի գաղափարը շատ հետաքրքիր ֆենոմեն ունի:
Կարելի է ասել, որ տորթեր պատրաստելու շնորհքը ժառանգաբար է փոխանցվել ինձ: Իմ պապիկը՝ հայրիկիս կողմից, հրուշակագործ է եղել: Ծնողներս Երևանում խմորեղենի արտադրամաս էին բացել, բայց մի քանի տարի անց մենք ընտանիքով մեկնեցինք Մոսկվա ու այս գործն այնտեղ շարունակեցինք:
Երևի այնպիսի գույն չկա, որ ջազի մեջ չլինի: Ջազն էլ ունի ճյուղեր, ամեն ճյուղ իր գույնն ունի: Երաժշտության մեջ գույներ չեմ կարող առանձնացնել, ամեն գույն, ամեն տրամադրություն կա՝ և՛ անձրև, և՛ արև, և՛ գարուն, և՛ ամառ, և՛ աշուն, և՛ ձմեռ… բոլոր այս երևույթները երաժշտության և ջազի մեջ կան:
Արվեստը շատ հզոր, շարժիչ ուժ է: Արվեստի միջոցով կարելի է շատ բան փոխել, և ՍՈՑԱՐՏ Բիենալեի նպատակն է՝ ստեղծել մի հարթակ նկարիչների և (չ)նկարիչների համար՝ բարձրաձայնելու առկա սոցիալական խնդիրների մասին՝ արվեստի տարբեր միջոցներով, և այդկերպ նպաստել հանրային իրազեկության բարձրացմանը:
Ռոքն այնքան էլ արմատային խնդիրներ չունի, ջազն ու բլյուզը մի փոքր սևական վիճակներում են, իսկ սևն ու սպիտակն իրարից շատ են տարբերվում: Չեմ հասկանում նաև, թե ինչու են հայերը Եվրոպայի կողմերը գնում: Դա սխալ է, քանի որ նրանք վերցնում են եվրոպականը, գնում Եվրոպա, և չեն ընդունվում այնտեղ, որովհետև դա նրանց համար էկզոտիկ չէ: Իսկ եթե վերցնես հայկականն ու լավ մատուցես, քեզ այնտեղ ձեռքերի վրա ման կտան:
Լուսանկարիչ Հայկ Բիանջյանն ավելի քան տասը տարի նկարում է Երևանում տեղի ունեցող կառուցապատման աշխատանքները: Նրա լուսանկարները հաջորդ սերունդների համար փաստավավերագրական լիարժեք նյութեր կարող են հանդիսանալ, որոնք կվկայեն հին քաղաքի ոչնչացման գործընթացների և նոր կառուցապատումների մասին:
Երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանը վերջերս Ֆրանսիայում ներկայացրել է իր հայտնի ծաղրանկարները:
Երբ «Շարմ» ընկերությունում երգը լսեցին, որոշվեց, որ պետք է տեսահոլովակ նկարահանվի: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորել է, ինչպես միշտ, Մարտին Միրզոյանը: Նա շատ լավ գործիքավորում է արել: Տեսահոլովակը նկարահանեց Դավիթ Բաբայանը: Շատ հսկա թիմ էր աշխատում, և մեծ երջանկություն էր Դոդոյի՝ Դավիթ Բաբայանի հետ աշխատելը:
Մրգերի մեծ մասը հասունանում են հենց արևից: Հնարավոր է՝ փոքր-ինչ տարօրինակ հնչի, բայց պետք է ասեմ, որ կան մրգերի տեսակներ, որոնք Լուսնի ուժով են հասունանում: Օրինակ, ծիրանը շատ արևային միրգ է, ձմերուկը` կիսաարևային ու կիսալուսնային:
Այսօր մեզ` երիտասարդ սերնդի ներկայացուցիչներիս համար, շատ դժվար է դարձել Երևանում գտնել մի այնպիսի շինություն, որը մեզ կհիշեցնի, թե ինչպիսի տեսք է ունեցել հին Երևանը, և որը մեզ հնարավորություն կընձեռի զգալ հին Երևանի համն ու հոտը: Քչերը գիտեն, որ, օրինակ, Եղիշե Չարենցի անվան դպրոցի տեղում նախկինում եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը վերջին շրջանում բավական ակտիվ գործունեություն է ծավալում և հաճախակի համերգներ տալիս երևանյան ակումբներում:
Արյունաբանական կենտրոնը և The Laboratory-ն հունիսի 20-ին, ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում ներկայացնելու են այդ օրվան նվիրված բացօթյա համերգ, որին իրենց մասնակցությունը կունենան հայ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանն իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը: «Քիչ են, քիչ» կոչվող երգի խոսքերի հեղինակը երգչուհին է, երաժշտության հեղինակը Դավիթ Բադյանն է, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, իսկ անիմացիայով զբաղվել է Հրանտ Սիմոնյանը:
The Laboratory-ն և Civic Participation Development Center NGO-ն ներկայացնում են «Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիա-սեմինարների շարքը, որի շրջանակում այսօր ժամը 21:00-ին KAMI ակումբում տեղի է ունենալու նվերների հավաք։
Երգչուհի Ջուսը սեպտեմբերին ներկայացնելու է իր նոր երգի տեսահոլովակը: «1, two, 3» կոչվող երգի հեղինակը երգչուհին է:
Հունիսի 1-ին Գերմանիայի Բրանդերբուրգի երկրամասի Պրյոտցել ավանի դղյակում կայացավ Կոմիտասի 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:
Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դալիճում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմի պրեմիերան:
Հունիսի 5-15-ը Կամերային թատրոնում անցկացվում է «Երեք հայացք Երևանին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Երեք հատվածներից բաղկացած ցուցահանդեսում ներկայացված են Սարգիս Հովհաննիսյանի, Հայկ Բիանջյանի և Ռուբեն Փաշինյանի աշխատանքները:
Այսօր տեղի է ունենալու հաղորդավար և երգիչ Արամ Mp3-ի «Shine» երգի տեսահոլովակի պրեմիերան:
Հունիսի 28-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու բարեգործական համերգ` Գյումրիում գտնվող Լորդ Բայրոնի անվան դպրոցին օգնելու նպատակով:
Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է:
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով վերջին տարիներին ապրում և սովորում է Բարսելոնայում, վերջերս վերադարձել է Հայաստան: «Եկել էի որոշ գործնական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև հարազատներիս տեսնելու համար: Բացի դրանից էլ, Երևանը շատ էի կարոտել»:
«Լինում են պահեր, երբ էմոցիաներս կուտակվում են, ու որոշում եմ դրանք համերգների տեսքով արտահայտել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է երգչուհի Նարինե Դովլաթյանը:
«Նուրի» ժամացույցների ընկերությունը, որն արտադրում է յուրահատուկ և հետաքրքիր լուծումներով պատի ժամացույցներ, հիմնադրվել է վերջերս՝ մոտավորապես 2-3 ամիս առաջ:
Տեսահոլովակը պատրաստել և հիմնադրամին է նվիրել «Շարմ» ընկերությունը: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է: Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի հայ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, դերասաններ, մտավորականներ, դիրիժորներ և այլք:
Մոտ երեսուն մասնակիցներ ներկայացրեցին իրենց հնաոճ մեքենաները, որոնք «Էրեբունի» թանգարանի մոտից շարժվեցին Հյուսիսային պողոտա:
Այստեղ ենք, որովհետև հենց Քաթարից եղավ համերգներ ունենալու հրավերը: Այստեղ շատ ելույթներ ենք ունեցել, չեմ կարող անգամ թիվն ասել: Ելույթներ ենք ունենում Դոհայի ջազ ակումբներից մեկում, երգում ենք բլյուզ, սոուլ, ռեգգի, ջազ ոճերում:
Ինչքան լավ ես ճանաչում քաղաքը, այդքան դժվար է գտնել այդ քաղաքի կերպարը: Ինչպես և ինքնադիմանկար նկարելն ինձ համար շատ ավելի բարդ է, քան նկարել դիմացինին:
Շատ եմ սիրում, որ այստեղ առանց միմյանց ճանաչելու՝ կարող ենք իրար «եղբայրով», «քույրով» դիմել: Էներգետիկ դաշտի առումով՝ սա շատ դրական է: