Բաժիններ՝

Արթուր Ալեքը շուտով նոր տեսահոլովակ կունենա

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչը: «Երգը կոչվում է «Save your world»: Այն գրել եմ Մարինե Գյուլումյանի հետ համատեղ: Նրա հետ աշխատելն ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ նրա երգերն ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել և ունեն մինչև այսօր: Նրանից շատ բան եմ սովորում,- մեզ հետ զրույցում ասում է Արթուրը և ավելացնում,- Երգի խոսքերի հեղինակն էլ Ռաֆայել Ջալալյանն է, մարդ, ով կես խոսքից հասկանում է, թե ինչի մասին եմ ուզում երգել, և շատ արագ գրում է հրաշալի բառեր երգի համար: Երգի վերնագիրը հուշում է երգի բովանդակությունը: Կարճ կասեմ` «պաշտպանիր քո աշխարհը, արա ամեն ինչ քո ուժերի սահմանում` թեկուզ միայն խղճիդ առաջ մաքուր լինելու համար»:

arthur

arthur4

Նշենք, որ երգի տեսահոլովակը վերջերս է նկարահանվել, և հիմա այն մոնտաժի փուլում է. «Նկարահանումները տեղի են ունեցել ստուդիայում, այս դեպքում մեզ համար կարևորը երգն է: Այս պատճառով էլ տեսահոլովակը լինելու է շատ պարզ»:

Կարդացեք նաև

«Save your world» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը երգչի  անհատական առաջին տեսահոլովակն է, սրանից առաջ նա նկարահանվել է երգչուհի Սոֆի Մխեյանի «2012» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում` որպես երգի հեղինակ և երգում մի հատված կատարող:

arthur2

arthur1

arhhur5

Մեր այն հարցին, թե տեսահոլովակ ունենալը որքանո՞վ է երգիչը կարևորում, Արթուր Ալեքը պատասխանեց. «Սիրում եմ տեսահոլովակներ, կան այնպիսիք, որոնք միշտ վերանայում եմ: Նկարահանել ուղղակի քո մասին հիշեցնելու համար և ոչ ավելին, անիմաստ գումարի վատնում է: Միևնույն է, մեկ շաբաթ անց քեզ նորից մոռանալու են, ինչպես պատահում է շատերի հետ: Այսօր համաշխարհային երգարվեստում, չեմ վախենա այս բառից, հանճարեղ տեսահոլովակներ կան: Իմ տեսահոլովակը նկարահանված է երգի հիման վրա, այլ ոչ թե հակառակը: Հուսով եմ, երկրպագուներս և ոչ միայն կսիրեն այն»:

Մինչ տեսահոլովակի պրեմիերան` առաջարկում ենք դիտել նկարահանման վայրում կատարված լուսանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս