«Rashani handmade»-ը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ: Սկզբում միայն ես էի ստեղծում զարդեր, այն էլ` հիմնականում ինձ համար: Հետո միտք ծագեց աշխատանքները ներկայացնել հանրությանը: Նոր գաղափարներն այնքան շատ էին, որ այլևս հնարավոր չէր կանգ առնել:
Բեյոնսեն տեսնելով ինձ` ուրախացավ և հրավիրեց պարելու մեկ ուրիշ միջոցառման ժամանակ։ Այդպես շարունակվեց մեր համագործակցությունը։ Նա իրոք շատ յուրահատուկ է և չափազանց հաճելի անձնավորություն է։
Մեր ընկերության գնորդներն այն մարդիկ են, ովքեր ունեն կրեատիվ մտածողություն։ Մեր գնորդները նրանք են, ովքեր շրջելով Հայաստանի բոլոր խանութներով և չգտնելով իրենց ուզածը՝ գալիս են մեզ մոտ և գտնում դրանք։
Երբ մեծ քաղաքներից Երևան ես գալիս, տեսնում ես, թե ինչքան փոքր է մեր քաղաքը, կյանքի ռիթմն ինչքան դանդաղ է, պաղած, հատկապես վերջին տարիներին այն նմանվել է գյուղաքաղաքի:
Սուրճի նստվածքով նկարելը շատ գրաֆիկական տեսք ունի: Ինձ դուր է գալիս անսպասելիության գործոնը: Եթե պատկերի ուրվագծերը որոշում եմ ես, ապա այն, ինչ կստացվի ուրվագծի ներսում, ենթադրել հնարավոր չէ. նստվածքն ինքն է նկարում։
Չեմ կարծում, որ երիտասարդներին սերիալներն ինչ-որ բան կտան։ Առհասարակ դա հնուց եկած տնային տնտեսուհիների առօրյան լցնելու միջոց էր, իհարկե, այսօր լսարանը բավականին մեծ է` թե՛ դրական, և թե՛ բացասական կարծիքներով։
«Հանդիսատեսից միանգամից շատ դժվար է ստանալ այն, ինչ տալիս ես: Պետք է աշխատես 200% էներգիայով, որ կամաց-կամաց տաքացնես հանդիսատեսին: Հետո, երբ արդեն բացում ես այն դուռը, որը կոչվում է՝ «հանդիսատեսի սիրտ», հեշտ է լինում նրանց քո հետևից տանել»:
– Ես երբեք լավատես չեմ եղել ու միշտ զարմացել եմ, թե ինչպե՞ս կարելի է անընդհատ լավատես լինել։ Լավատես լինել նշանակում է՝ չխորասուզվել իրականության մեջ, որովհետև դու անընդհատ մտածում ես, որ լավ կլինի։
Օպերատոր Մկո Մալխասյանի աշխատանքների թվին են պատկանում «Մեր բակը 3», «Տաքսի էլի լավ ա», «Մի՛ վախեցիր», «Նոռա», «Ալա բալա նիցա», «Գարեգին Նժդեհ» և շատ ուրիշ ֆիլմեր։ Այս օրերին «Գարեգին Նժդեհ» ֆիլմը քննարկում են գրեթե բոլորը: 168.am-ը զրուցել է ֆիլմի օպերատորի հետ:
Ռոք երգիչ Վահագ Ռաշը Երևանում մարտին հանդես կգա մենահամերգով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչը։ Հայ հանդիսատեսին Վահագը հայտնի է հատկապես հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները ռոքային գործիքավորմամբ ներկայացրած կատարումներով։
Ամենաշատն ուշադրություն եմ դարձնում մարդկանց բնավորությանը: Պարտադիր չէ, որ կերպարը գեղեցիկ կամ տգեղ լինի, ուղղակի նա պետք է հետաքրքիր լինի:
Նոյեմբերի վերջին Հայաստանում էկրան բարձրացավ «Կորած-մոլորվածը Հայաստանում» կատակերգությունը (անգլալեզու տարբերակը` «Lost and found in Armenia»), որի ռեժիսորն ամերիկաբնակ երիտասարդ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն է։ Ֆիլմի դիտումից ստացված արձագանքների և կինոարտադրության ոլորտի խնդիրների մասին 168.am-ը զրուցել է «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի ռեժիսորի հետ։
«Walt Disney Animation Studios»-ը ներկայացրել է իր նոր` «Թղթե սիրավեպ» (Paperman) կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը։
«Ցնցված եմ։ Տպավորություններս չափ ու սահման չունեն»,-Մկո։
Ինչպես մարդիկ, այնպես էլ շներն ունեն սննդի, կենցաղային պարագաների, խնամքի, հոգատարության կարիք։ Այսօր շների համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնց մասին տարիներ առաջ երազել կարելի էր։
Կնոջ կերպարի պատկերումը կապված է անընդհատ ներս նայելու հետ։ Փորձում եմ կնոջ կերպարի միջոցով արտահայտել ամենակարևոր ասելիքս, կյանքի հանդեպ ունեցած զգացողություններս ու մտքերս։ Փորձում եմ ձերբազատվել նաև շատ ավելորդ, արհեստական շերտերից։
Ես մարտի 1-ի գիշերն Ազատության հրապարակում էի, այդ օրն ուղեղի ցնցում ստացա։ Այս դեպքերից առաջ երկար ժամանակ ստեղծագործելու ցանկությունը ցամաքել էր, բայց մարտիմեկյան դեպքերից հետո պայթյուն տեղի ունեցավ, և մեկը մյուսի հետևից նոր երգեր ստեղծվեցին։
Ես չեմ մտածում, որ իմ արածը պետք է բոլորին դուր գա։ Ինձ համար ամենևին կարևոր չէ, որ նկարչությունը աչք շոյի, ես կարևորում եմ երկխոսության կանչելու միտումը և պատկերների թողած ազդեցությունը. կարևոր չէ՝ բացասակա՞ն, թե՞ դրական։
Այսօր մեր բանավոր ու գրավոր լեզուն ողբալի վիճակում է։ Ավելի քան 10 տարի առաջ Վանո Սիրադեղյանը մի հոդված գրեց, որը կոչվում է` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր»։ Կովերը ոչ միայն տաճար մտան, այլև ապականեցին ու շարունակում են ջանասիրաբար ապականել այն:
Այսօր մեր պետությունը «Մարդ» դասագրքի համար ահռելի գումարներ է ծախսում, մինչդեռ «Բազմացում» թեման գրեթե ոչ մի ուսուցիչ չի անցնում: Նշանակում է, որ մեր պետությունն այս պարագրաֆն անիմաստ գրել ու տպել է տվել, բայց դպրոցներում սա չեն անցնում: Պետությունը հիմա՞ր է, որ անիմաստ գումար է ծախսում:
Ժողովուրդը ստրուկի դերից դուրս կգա և կապրի իր երազած երկրում միայն մի դեպքում. ժողովրդի փոխվելու դեպքում: Մնացած բոլոր դեպքերում, ինչ էլ որ փոխվի՝ նախագահ, եղանակ, տարեթիվ, նորաձևություն և այլն, ժողովուրդը կշարունակի մնալ ստրուկի իր դերում ու չի ապրի իր երազած երկրում:
Այս անգամ գործիքավորման հեղինակը «Դորիանս» ռոք խմբի անդամ Արման Փահլևանյանն է։
Երգիչ Սուրեն Առուստամյանը մասնակցում է համաշխարհային աստղ Էրիկ Քլեփթոնի հայտարարած կիթառահարների մրցույթին, որը նվիրված է Քլեփթոնի «Cocaine» ստեղծագործության 35-ամյակի պատվին։ Այս մասին մեզ տեղեկացնում է ericclapton.com կայքը։
Ճիշտն ասած՝ ես մտածում էի մասնակցելու ուղղությամբ, քանի որ շատ-շատ նամակներ ստացա և հասկացա, որ մեր երկրում կան մարդիկ (կապ չունի՝ շա՞տ, թե՞ քիչ), ովքեր տեսնում էին ինձ այդ դերում։ Բայց այսօր Գոռի վերաբերյալ մի քանի կարծիք կարդալով, հասկացա, որ ես չէի ուզենա նրա տեղը լինեի։
Այսօր տեղի ունեցավ երգչուհի Ջուսի այդքան սպասված «Go» տեսահոլովակի պրեմիերան։ Դեռևս 2012թ. դեկտեմբեր ամսին 168.am-ին տված հարցազրույցում երգչուհին ասել էր, որ 2013 թվականը լինելու է բուռն աշխատանքային տարի:
Երբ Հայաստանում բիզնեսը մի քիչ լրջանա, դուրս գա խուժանի մակարդակից, նա կգիտակցի, որ լուրջ բիզնեսը պահանջում է քաղաքակիրթ հասարակություն: Նույնիսկ հանցագործ աշխարհն է քաղաքակիրթ հասարակություն պահանջում, որովհետև, եթե չորս կողմդ հանցագործ են, հանցագործություն գործելը շատ դժվար է:
սովետական տարիներին (աթեիստական հասարակություն, աթեիստական պրոպագանդա, և այլն), թվում էր, որ եթե արգելքներ չլինեն, վիճակը փոխվելու է: Հիմա, երբ այդ արգելքները չկան, ուղիղ հակառակ վիճակն է: Կարծում եմ, որ այն ժամանակ ինչ-որ բան ավելի պինդ էր, քան հիմա:
Ես ընդհանրապես չեմ սիրել քաղաքականությունը, բայց վերջին շրջանում հասկացա, որ քաղաքականություն չկա էլ: Կան PR տեխնոլոգիաներ, մեդիա տեխնոլոգիաներ և այլն: Մնացածը սուտ է, ինչ-որ պաթոսներ են, որոնք ընդամենը փակում են այդ ամեն ինչը:
Առանց ստեղծագործելու՝ ես չեմ կարող ապրել: Հատուկ տրամադրություն պետք չէ, երգերն ամենատարբեր պահերին են գալիս` լինի դա դրսում քայլելիս, թե ինչ-որ լավ երաժշտություն լսելիս:
Մարդը դառնում է ազատ այն ժամանակ, երբ նրա երևակայությունը սահմաններ չունի, երբ նա կարողանում է շատ ազատ մտածել և դառնալ ստեղծագործության համահեղինակը: Այս սկզբունքը փորձում եմ պահպանել: Սուտ կլինի ասել, թե այն պահպանելը մշտապես հաջողվում է: