«Շատ եմ լսել կարծիքներ, թե մեր թեմաները, որոնք քննարկում ենք ծրագրի ժամանակ, շատ լավն են, բայց առավոտյան չեն։ Նույնիսկ ես ու Ժակն ենք շատ անգամ քննարկել մեր թեմաների ընտրության հարցը»։
Օրերս 168.am-ը ներկա էր երգչուհի Ջուսի նոր` «Tonight» երգի տեսահոլովակի նկարահանումներին։ Մեզ հետ զրույցում Ջուսն ասաց, որ երգի տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհինն է, ում հետ այս պահին համագործակցում է. «Նրա հետ առաջին աշխատանքը, ինչպես գիտեք, «Go» տեսահոլովակն էր, որը 30-ականների ոճի մեջ էր արվել: Այս երգը կոչվում է՝ «Tonight», եվրո ոճի մեջ է, դուետ է […]
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո ուղևորվել է Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին:
Այցելելով մի շարք բուհեր՝ դասադուլ հայտարարած ուսանողները կոչ էին անում մյուս ուսանողներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը: «Մեր պահանջն է՝ չեղյալ համարել ընտրությունների արդյունքը և նշանակել նոր ընտրություններ»:
Մասնակիցները վանկարկում են «ա-մոթ» բառը, քանի որ դռները փակելու պատճառով ուսանողները չեն կարողանում շենքից դուրս գալ և միանալ ակցիայի մասնակիցներին։ Ակտիվիստներին ընդառաջ եկավ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահը:
«Ուշադրություն դարձրեք, որ դռները փակել է ոստիկանությունը, ում աշխատավարձը տալիս եք դուք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դասադուլ հայտարարած ուսանողները Հայաստանի հիմնը երգելով հասան Երևանի պետական բժշկական համալսարան։
Համաբուհական դասադուլը այսօր վաղ առավոտից մեկնարկել է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի տարածքից: Կազմակերպիչ ուսանողները հայտարարել են, որ այն շարունակվելու է մինչև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը:
Համացանցում է հայտնվել ֆրանսիաբնակ հայ երգիչ Եսսայի Ալթունյանի «Հայ եմ» երգը, որի հեղինակը հենց Եսսային է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:
«The Club» ակումբում տեղի ունեցավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Գրական հանդեսի յուրաքանչյուր համար թեմատիկ է: «Գրանիշի» այս՝ երրորդ համարը կոչվում է «խուժանական»։
«Ես քաղաքականությամբ հետաքրքրվում եմ մակերեսորեն, այսինքն` այնքան, որքան յուրաքանչյուր քաղաքացի պետք է հետաքրքրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սուրեն Թադևոսյանը։
Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սուրեն Թադևոսյանն արդեն երկու ամիս զբաղեցնում է «Երևան» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Սուրենը հեռուստաընկերություններում աշխատելու մեծ փորձ ունի։
Ֆրանսաբնակ հայ երգիչ Եսսայի Ալթունյանին բոլորը հիշում են «Մենք ու մենք» հեռուստատեսային նախագծից, որի շրջանակներում նա հանդես էր գալիս երգչուհի Էմմիի հետ։
168.am-ի զրուցակիցը նկարչուհի Դիանա Հակոբյանն է։
Փետրվարի 15-ից մարտի 1-ը «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում ցուցադրվելու են նկարչուհի Նանա Արամյանի գրաֆիկական աշխատանքները։
«Miqayel Voskanyan & Friends» բենդն ընդգրկվել է փոքր բենդ կատեգորիայում։ Մրցույթի առաջին փուլն անցկացվում է օնլայն քվեարկությամբ, այնուհետև հաղթողին կընտրեն նաև մրցույթի ժյուրիի անդամները, ովքեր հայտնի համաշխարհային երաժիշտներ են։
Դերասան Լևոն Շարաֆյանի և դաշնակահար, նվագակցող Ռուզան Մուրադյանի որդին` Միքայել Շարաֆյանը, հագուստի դիզայներ է: Նա մոդելավորում է ֆիլմերի, ներկայացումների, օպերայի, բալետի համար նախատեսված զգեստներ:
168.am-ը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, թե ինչո՞վ է պայմանավորված վերջինիս` Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսին ներկա գտնվելը. «Իսկ ե՞րբ ես այստեղ չեմ եղել։ Քանի դեռ ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը հաստատված չէ, Ազատության հրապարակում իմ գտնվելը որևէ մեկնաբանություն չունի»։
168.am-ը հարցում է անցկացրել Երևանի որոշ բնակիչների շրջանում՝ ճշտելու, թե ո՞ւմ օգտին են նրանք քվեարկել և ի՞նչ սպասելիքներ ունեն: Ոմանք շատ կոշտ են արտահայտվում ՀՀ գործող նախագած, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին, ոմանք նշում էին, որ այս ընտրություններից որևէ սպասելիք չունեն:
Երևանի թիվ 10/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս ընտրատեղամասում վստահված անձ ունի միայն «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ ՀՀ նախագահի մյուս թեկնածուների վստահված անձինք չեն ներկայացել։
«Ես չեմ բացառում կոալիցիոն ձևավորման որևէ ձևաչափ, ամեն ինչ հնարավոր է, ուղղակի սպասենք ընտրություններն ավարտվեն։ Մեր կուսակցությունը Գործադիր մարմնում այս հարցն անպայման կքննարկի, և բոլորը տեղյակ կլինեն։ Ոչ մի բան չեմ բացառում»
Եթե ես Հայաստանում մնայի, հաստատ չէի ունենա նույն հաջողությունները, ինչ հիմա ունեմ։ Իսկ չէի ունենա մի պարզ պատճառով` Հայաստանում դու որքան էլ տաղանդավոր լինես, որևէ մեծ ընկերության կողմից քեզ տեսնելու հնարավորությունը հավասար է զրոյի։ Այսինքն` դրսում աշխատելուդ հնարավորությունն էլ է հավասար զրոյի։
«The Laboratory» ընկերությունը և «UNAIDS» Հայաստանը՝ ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Giraffe Photostudion»-ի հետ համատեղ, մեկնարկել են «ՁԻԱՀ-ը բոլորի և յուրաքանչյուրի խնդիրն է» անունը կրող լուսանկարների մրցույթը։
Շատ ցավալի է, որ հայերն իրենց արվեստագետներին կենդանության օրոք չեն գնահատում: Հայաստանում ընդունված է, որ 40 տարեկան արվեստագետին կոչում են «երիտասարդ նկարիչ», «երիտասարդ երգահան»: Այս չափանիշով «Rhapsody in Blue»-ի հեղինակ` 26-ամյա Զորջ Գերշվինը պետք է համարվեր սկսնակ երգահան:
Այսօր բոլորն ուզում են բաց գույնի շրթներկ օգտագործել, բայց դա բոլորին չի սազում։ Ինչքան էլ նորաձևությունը դա պահանջի, պետք է անպայման հաշվի առնես` դա քեզ գեղեցկացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Նորաձև և գեղեցիկ լինելն իրարից բարակ գծով անջատվում են։ Միշտ չէ, որ նորաձև լինելը գեղեցիկ է։
Արձագանք է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Նրա կինը` Արմինե Հովհաննիսյանը, եկել էր ցուցահանդեսին, զրուցեցինք, նկարվեց ծաղրանկարի հետ։ Ընդհանրապես վատ արձագանքներ չեմ լսել, միայն Հրանտ Բագրատյանի ծաղրանկարը վիրավորական համարեցին, ասացին, թե սուր է, իրականությանը չի համապատասխանում։
Բոլոր տիկնիկներին էլ շատ եմ սիրում, որովհետև ամեն մեկին պատրաստելուց հոգի ես ներդնում, այն շատ համբերատար ու երկար աշխատանք է։ Տիկնիկներիցս կառանձնացնեմ Փոքրիկ Իշխանին, որին ամեն անգամ նայելիս՝ զգում ես, որ ցանկանում է քեզ ինչ-որ փիլիսոփայական, հետաքրքիր բան ասել։
«Spotify» երաժշտական օնլայն-ծառայությունը հայտարարել է ամենալսված սիրային երգերի տասնյակը։
«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանը օրերս տեղի ունեցած գալա-համերգի ժամանակ կատարեց Սիրուշոյի հայտնի «Հավատում եմ» երգը։
Փետրվարի 14-ին Ուլիխանյան ակումբում երգիչ Նիկ Էգիբյանը, Աիդա Արամին, Կարինե Առուստամյանը և «The People» բենդը մոտ 1 ժամ 30 րոպե մատուցելու են որակյալ երաժշտություն: