Էմմայի երգերը՝ կարաոկե տարբերակով (տեսանյութ)
Երգչուհի Էմմա Ասատրյանը համացանցում տեղադրել է իր «Ելակ», «Լեյլո», «Շիկահեր ու կարճատես» երգերի կարաոկե տարբերակները և պատրաստվում է այս ձևաչափով ներկայացնել նաև իր մյուս երգերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
«Միտքը ծագեց այն բանից հետո, երբ հաճախ տարբեր մարդիկ՝ ծանոթ թե անծանոթ, ինձ էին դիմում՝ խնդրելով իրենց տալ «Ելակի», «Լեյլոյի» և մյուս երգերի մինուսները: Վերջերս էլ ծանոթներիցս մեկի բալիկն ինձ համար համացանցի միջոցով երգեց Դիսնեյի soundtrack-երից մեկի կարաոկե տարբերակը: Այսպես մտածեցի, որ ես էլ իմ երգերի հետ կարող եմ նման բան անել»,- մեզ հետ զրույցում ասաց Էմման:
Վերջինս երբ այս միտքը գրել է Facebook սոցիալական ցանցում, բոլորի կողմից շատ մեծ արձագանք ու խնդրանքներ են եղել. «Սա ինձ շատ ուրախացրեց, որովհետև երգերս տարբեր են այսօր հնչող երգերից: Հաճելի է, երբ ուրիշները երգում են երգերդ, նշանակում է՝ նրանք սիրել են»:
Մեր այն հարցին, թե արդյոք Էմման օրինակ կծառայի՞ մյուս երգիչ-երգչուհիների համար, երգչուհին պատասխանեց. «Թող պատրաստեն, ինչո՞ւ ոչ: Այսօր արդեն մի երգչուհու տեսա, ով այդպիսի բան էր արել»: Առաջարկում ենք երգել Էմմա Ասատրյանի «Շիկահեր ու կարճատես» երգի կարաոկե տարբերակը: