ՌԴ հետընտրական երկու սցենար ռեգիոնում

ՌԴ-ում մեկնարկած ընտրական գործընթացով ՌԴ-ն անորոշության շրջափուլ է թևակոխում։ Թեև ՌԴ իշխանությունները փորձում են ՌԴ-ն պահել ներկայիս տեսքով, սակայն վերլուծաբանները չեն բացառում բեկումնային զարգացումները, ինչը կարող է էականորեն անդրադառնալ հարավկովկասյան զարգացումների վրա։

Սրան զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան և ֆրանսիական համանախագահները վերջին օրերին նոր թափով սկսել են աշխատել ԵԱՀԿ ՄԽ-ում Արցախի կարգավիճակի հարցի բանակցման ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ընտրությունները միշտ ունեն անկանխատեսելիության բաղադրիչ՝ հատկապես Ռուսաստանի նման բարդ քաղաքական համակարգ ունեցող երկրների դեպքում։

Ըստ նրա, կրկին ՌԴ-ի նման երկրի դեպքում շատ կարևոր է ԱԳ նախարարի անձը, նրա ազդեցությունը, թեև նա չի բացառվում, որ արտաքին քաղաքականությունը չփոխվի։

«Հարավային Կովկասում, թերևս, ներկայիս գիծը կպահպանվի՝ փոքր փոփոխություններով։ Զարգացումները կարող են ընթանալ այլ սցենարով ևս՝ գուցե Արևմուտքին հաջողվի ավելի շատ ներկայություն ստանալ նաև հարավկովկասյան գոտում, որը կանդրադառնա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի «ճակատագրի» վրա, և այն կսկսի աշխատել ու քննարկել կարգավորման շատ հարցեր։

Բայց տարածաշրջանը փոփոխությունների ու ակտիվ աշխարհաքաղաքական պայքարի թիրախում է, որին զուգահեռ՝ ՌԴ արտաքին գիծը ևս վերանայված էր՝ հատկապես հետսովետական տարածաշրջանում։

ՌԴ ներկայիս իշխանությունն իր տեսլականն ունի, սակայն կա նաև անկանխատեսելիություն, որի ֆոնին ինձ 2 գլխավոր սցենար է միայն ուրվագծվում Հարավային Կովկասի համար։ Այդ ռեգիոնում կան հարցեր, որոնց շուրջ կա նաև աշխարհաքաղաքական կոնսենսուս։ Եթե պարզեցնենք զրույցը, ապա հարցը միայն այն է, թե ով է վերահսկելու այդ ամենի իրականացումը, ըստ իս, բովանդակային առումով քիչ փոփոխություններ են սպասվում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս