Ատոմյանց հայազգի զորավարներն են Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, ովքեր իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Երբ Հազկերտը սկսեց հալածել քրիստոնյաներին և Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ ստացան նրանից՝ դավանափոխվելու պահանջով, վերադարձան հայրենիք՝ ապաստանելով Անձևացյաց գավառում:
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ֆեյսբուք»-ը լրջորեն մտահոգված է Մյանմայում համացանցի հասանելիությունն արգելափակելու փաստի առնչությամբ և կոչ է արել իշխանություններին ապաարգելափակել սոցիալական մեդիայի ծառայությունները:
2020 թվականին Չեխիայի տնտեսության անկումը ռեկորդային է եղել հանրապետության պատմության մեջ, որը կազմավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին:
2021 թվականի ամռանը անվտանգ հանգիստն ապահովելու համար Հունաստանի իշխանությունները պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստել տուրիստական գոտիներում ապրող տեղի բնակչությանը եւ հյուրընկալության ինդուստրիայի աշխատողներին:
Հունվարի 27-ի կեսօրին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված բուժքույրը հայտնում էր, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը: Փողից բացի տարել էին նաև նույնականացման ու բանկային քարտերը:
Սուրբ Սուքիասյանց քահանաներն անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյանք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով:
Եթե լուսին եք տեսնում, տեսնում եք միայն այն, ինչ առաջին իսկ պահից աչքի է ընկնում։ Հնարավոր է՝ հարկավոր է ավելի խորը նայել և ուշադրություն դարձնել մանրուքներին։ Բաց մի թողեք շատ բան տեսնելու հնարավորությունը։
1997թ. էկրան բարձրացած «Տիտանիկ» ֆիլմը 11 «Օսկար» մրցանակ է ստացել։
Տնտեսական ճգնաժամն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել ոչ միայն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների, այլև անշարժ գույքի շուկայի վրա։ Անշարժ գույքի շուկան անցած տարի վերստին սկսեց էժանանալ՝ ի ցույց դնելով տնտեսության մեջ և հասարակական կյանքում առաջացած խնդիրները։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի:
ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից:
Եվրոպական բարձրագույն լիգաներում տրանսֆերային պատուհանը փակվել է, ինչը նշանակում է, որ ժամանակն է հաշվարկ կատարել: Խոշոր անակնկալներ չեղան, այնուամենայնիվ, կային բավարար գործարքներ, որոնք այս կամ այն կերպ արժանի էին նկատվելու։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իշխանություններն իրենց դիլետանտությամբ երկիրը դարձրել են փորձադաշտ, ու ինչ խելքներին փչում է, այն էլ անում են։ Թե հետևանքներն ինչպիսին կլինեն, իրենց քիչ է հուզում։ Կփորձեն, կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ այլ բան կմտածեն։ Դրանից ով կշահի կամ կտուժի, կարևոր չէ։ Կարևորը՝ այդ պահին այդպես է նպատակահարմար։
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
6 գիրք, որոնք ֆիլմ կդառնան 2021 թվականին:
Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը: Եվ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մեջ տապակվողի» հոգեբանությամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժվածքը շարունակում է հայրենիք նվիրել թուրքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Բիզնեսը, որն ապրանք է արտադրում, ծառայություն է մատուցում, ստիպված է 8%-ով ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար: Բնականաբար, նա կա՛մ թանկացնելու է ապրանքը, կա՛մ ուղղակի շուկայից դուրս է մնալու՝ չկարողանալով վաճառել իր ապրանքը: Այս որոշումները փորձում են իրականացնել պոպուլիստական տրամաբանության շրջանակներում, այսինքն՝ «տեսեք, բաժանորդների 90%-ի մոտ չի ավելացել սակագինը», բայց մոռանում են նշել, որ բիզնեսը եթե չաշխատի, բիզնեսը եթե չգործի, նույն բնակչությունն աշխատատեղ չի ունենալու: Երբ բնակիչն աշխատանք չունենա, ինչպե՞ս են վճարելու էլեկտրաէներգիայի համար: Մենք խնդիրներ ունենք, այդ խնդիրներն ավելի են խորանում»,- նշեց տնտեսագետը:
2020 թվականին Ազգային ժողովի կողմից իրականացված հակասահմանադրական փոփոխությունների հետևանքով, ապօրինի կերպով դադարեցվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, ինչպես նաև պաշտոնազրկվեցին ՍԴ երեք դատավորներ Ալիվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը։
«Գառների լռությունը» ֆիլմի շարունակությունը, ինչպես նաև երկարատև նախագծեր սուպերհերոսների մասին։
«Մտավորականին արժեզրկել են։ Մտավորականությունը չի լռել, գոռացել է 90-ականներից սկսած, բայց շան տեղ չդրեցին, ժողովուրդն էլ մեզ չլսեց 2018 թվականին, կարծում եք՝ այդ ժամանակ չե՞նք գոռացել, գոռացե՛լ ենք։ Չե՛ն լսել՝ ականջը խուլ, աչքը մշուշոտված ու փակ ժողովուրդն ընկել է մի առնետի հետևից։ Հիմա մտավորականությունն ի՞նչ անի, ո՞ր քարին տա գլուխը, հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւմ գնամ ասեմ, որ քո խոսքը ժողովուրդը հարգում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Դավոյանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը կհակազդի Չինաստանի գործունեությանը, ուր կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները: ԱՄՆ նախագահը կոչ է արել խաղաղության հասնել Եմենում, որը տարիներ շարունակ պառակտված է քաղաքացիական պատերազմի արդյունքում: Նա նաև հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, որի տարածքը բազմիցս թիրախավորվել է իրանամետ ռազմական խմբավորումների կողմից:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Դաշուշենի և Կրկժանի խաչ-հուշարձանների տարածքում: