Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական, միաժամանակ ականների ու վտանգ ներկայացնող այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մեծ շեն և Ճանկաթաղ բնակավայրերին հարակից տարածքներում:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Արցախի Հանարպետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ Ռոբերտ Քոչարյանը դրսից այդ աջակցությունը կստանա։ Այն, որ Քոչարյանը, ըստ էության, բավականին երկար հարցազրույց ունեցավ ՌԴ պետական ամենագլխավոր լրատավական ռեսուրսի կողմից, արդեն իսկ ցույց է տալիս ՌԴ-ի պետական կառույցների վերաբերմունքը նրա հանդեպ։ Ի դեպ, մի մարդու հանդեպ, որն այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի․ իսկ դա ուղղակիորեն ցույց է տալիս, որ սկսվում է իմ ասած աջակցման ծրագրի իրագործումը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մաքս Ֆիշ ընկերություննեըի խումբը սկսել են իրենց համագործակցությունը հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային ծառայությունների շրջանակներում դեռևս 2013թ.: Իսկ վերջերս Բանկը ֆինանսավորեց խմբի ընկերություններից մեկին` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին` հաճախորդին տրամադրելով Հայաստանում ձկնաբուծության ոլորտում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: Գործարքի ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանն ավելացնել ձկնաբուծության համար նախատեսված ջրամբարների ծավալը, բարձրացնել արտադրանքի որակը, բարելավել հումքի ձեռք բերման գործընթացն՝ այն դարձնելով ավելի մատչելի և հարմարավետ:
Երիտասարդ ստեղծագործող Հայկ Սիրունյանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է: Բանաստեղծություններ է գրում դեռ մանկուց և չի հերքում, որ գրելու շնորհը ժառանգել է հորից՝ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանից:
Ռուսաստանի Դաշնությունը փետրվարի 1-ից օդային սահմանը բացել է ՀՀ քաղաքացիների համար, և հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են լքել Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ մի շարք քաղաքացիներ փետրվարի 1-ին չկարողացան մեկնել Ռուսաստան, քանի որ օդանավակայանում պարզել էին, որ կորոնավիրուսային հիվանդության թեստը հանձնել են այնպիսի կազմակերպությունում, որն իրավունք չուներ ՌԴ մեկնող քաղաքացիներից թեստ վերցնել, մինչդեռ իրենք տեղյակ չեն եղել նոր կարգից։
Մի հայտարարված պարտության քրոնիկա – պարտվելու համառություն. պատերազմի օրագիրը. «5-րդ ալիք»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Կինը քննադատել է «Լիվերպուլին» «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո (1։4):
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը փետրվարի 19-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում հանդես կգա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։
Արցախյան վերջին՝ 5-րդ սերնդի պատերազմում կանխորոշված պարտությունից և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին փոխարինում է Վաղարշակ Հարությունյանը, ով պատերազմի օրերին եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, ընդ որում, այդ պարտականությունը ստանձնել է պատերազմի վերսկսումից մոտ 1 ամիս առաջ՝ օգոստոսի 19-ին: Իսկ թե ինչ խորհուրդներ է տվել Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին, թերևս, կարելի է կռահել՝ հիշելով տարբեր հարցազրույցներում նրա արած կանխատեսումները պատերազմի վերսկսման, դրա զսպման, կամ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմի հաղթելու հնարավորությունների վերաբերյալ, այդ թվում՝ սպառազինության առումով:
«Այբ» կրթական հիմնադրամը 2021 թվականի հունվարի 26-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս իր նկատմամբ շարունակվող փաստացի հետապնդումների վերաբերյալ։ Փետրվարի 1-ին շուրջ 100 էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:
«Պատերազմի ստվերում» նախագծի շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կյանքի կկոչի «Պատերազմն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հայաթափված ու Ադրբեջանի կողմից օկուպացված գյուղերից է նաև Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևելք՝ Արևասար լեռան ստորոտին գտնվող Ակնաղբյուր գյուղը:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքի վերաբերյալ իր կարծիքով:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրեն օգնական է նշանակել եղբորը՝ Արթուր Հարությունյանին:
Անհետ կորածի քեռի Էմիլ Սարգսյանը մեկն էր անհետ կորածների այն հարազատներից, որը մի քանի օր պաշտպանության նախարարի հետ հանդիպում պահանջելուց հետո այսօր պաշտպանության նախարարությունում հանդիպեց Վաղարշակ Հարությունյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի Գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը. Հայաստանում բարձր գնաճ է, թանկացել է հատկապես սննդամթերքը։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%, միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 6,4 տոկոս։ Եթե սրան հավելում ենք նաև 2021թ․ հիմնական մարտահրավերները՝ պատերազմի ու կորոնավիրուսի թողած երկարատև սոցիալ-տնտեսական հետևանքները, էներգակիրների գների աճը ու նաև պարտքային բեռի անխուսափելի ավելացումը, ապա կարող ենք փաստել, որ տնտեսության մեջ սպասումները շարունակում են մնալ բացասական:
Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Խոսեպ Բարտոմեուի՝ «Բարսելոնայի» նախագահական աթոռից հեռանալու, ինչպես նաև Լիոնել Մեսսիի և Անտուան Գրիզմանի հարաբերությունների մասին:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրների քննարկման նպատակով օրերս անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի ղեկավարությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ռեստորանում 22-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի։
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ( 1944 թվական, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), Երևան քաղաքի Լեոյի 76 բնակելի տունը (1897 թ.) և ՀՀ Արագածոտնի մարզ Բյուրական համայնքի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը (1965 թվականից)։
«Էլ չենք քննարկում, մի պահանջ կա՝ ռա՛դ եղեք բոլորդ: Երեկ հայտարարեցին, որ ոչ մի ընտրություն չի լինելու, իհարկե, ձեր միջոցով, ձեզ հետ ոչ մի ընտրություն չի լինելու: Այս հայտարարությունը եղավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, որովհետև շան պես վախեցան, բերեցին կոնկրետ բևեռացման՝ ընդդիմադիր դաշտը և իրենց, խորացավ այդ բարիերը: Կամաց-կամաց էլ չկա, սահմանագիծը գծված է արդեն, կա՛մ ընտրություններ առանց Նիկոլի, կա՛մ լիքը մեթոդներ կան, որոնց մասին մենք մտածում ենք»,- ասաց Ախոյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքերը փետրվարի 8-ին կհայտարարի որպես դիտորդ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ (ՄԻԽ) վերադառնալու վերաբերյալ: