Վրաստանում փետրվարի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք:
Տարեվերջին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է հայտարարագիր:
Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում ներքաղաքական կուլիսներում քննարկվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի՝ Ադրբեջանին որևէ ձևով վերահսկողության հանձնելու հարցը։
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և ադրբեջաներեն գրել. «Ես այսօր գտնվում եմ օկուպացիայից ազատագրված տարածքներում: Սա Ջեբրաիլն է»:
Մեզ ասացին, որ ամեն բան այնքան էլ հարթ չէ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Խմբագրություն ահազանգած ազատազրկված անձանց հարազատների պնդմամբ՝ իրենց հարազատները քրեական ենթամշակույթին հարող ազատազրկված անձանց պահանջով սկսել են գումարներ պահանջել իրենցից, որոշակի հարցեր կարգավորվում են գումարով, ակտիվացել են մոլեխաղերը, իսկ հիմնարկի մեր աղբյուրների պնդմամբ՝ արշալույսները խաղաղ չեն հիմնարկում, և հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ առաջիկայում նույնպես մանրամասներ կներկայացնենք:
«Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին:
«Մեծ ավերածություններ չկան, բայց փլուզումներ և ճաքեր կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթ (Շորժա) խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Երևանի «Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում։
Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։
«Մեր ՊՆ-ն՝ որդեկորույս ծնողների հետ, անհետ կորած զինծառայողների հետ արդեն փորձում է ուլտիմատումային տոներով խոսել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Արցախի Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բեռնատարների համար:
Հայաստանում արձանագրված քաղցկեղով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև միջազգային վիճակագրության տվյալները և հիվանդության կանխատեսումները ևս մեկ անգամ պարտադրում են ամենայն կարևորությամբ մոտենալ ուռուցքաբանությանը։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր, որն այսուհետ զբաղեցնելու է մեր փորձառու լրագրողներից մեկը՝ Լուսինե Ավանեսյանը, այսինքն՝ ինձ հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Մյանմայում փետրվարի 6-ին համացանցի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NetBlocks ընկերությունը:
Արցախում փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Սույն թվականի փետրվարի 5-ին տեղական ժամանակով 19:36-ին Հայաստանի Հանրապետության Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել էր 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակեու մասին:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ մի նյութի համար ստիպված էի անցնել այն բոլորով, որ 2019ին ասել եմ գրել եմ, նշել եմ…
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ մասնագիտական աշխարհում արդեն դադարել են կրթական պրոցեսները գնահատել զուտ միայն փաստաթղթով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Արցախից լուրեր ենք ստանում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է։ Արցախում դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանը շուտով կորցնելու է Հադրութը, այն անցնելու է ռուսների վերահսկողության տակ, ու դրա համար են թալանում, ուզում են ավերակ դարձրած հանձնել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերի այն բնակիչների օգնության միջոցառումը, որոնց տները մնացին թշնամու վերահսկողության տակ: Շուռնուխցիները միանվագ դրամական օգնություն կստանան՝ 300 հազարական դրամ, նաեւ ամենամսյա դրամական վճար՝ ամսական 68 հազարական դրամ։
Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 211 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 937-ի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այն գերատեսչություններում, որոնք լիազորություն ունեն տարբեր գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տրամադրել, տարօրինակ բաներ են կատարվում։ Բանն այն է, որ, ըստ թերթի ստացած ահազանգերի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաճախ տրվում են մերժումներ՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների ու իրավական հիմքերի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նոր նախարարի՝ Մեսրոպ Առաքելյանի նշանակումից հետո բուռն կադրային փոփոխություններ են ընթանում։ Մենք տեղեկացանք, որ նախարարությունը պատրաստվում է լքել նաեւ Սոցիալական ապահովության ծառայության պետը՝ Անի Ամիրշադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2019 թվականին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի 13-ին տհաճ միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովում, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոպիտ վերաբերմունք էր դրսեւորել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ, խոչընդոտել էր նրա աշխատանքը, հրել էր նրան, ապա ձեռքից խլել բարձրախոսը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվեց պաշտոնից եւ հայտարարեց Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության հուշագիրը չեղարկելու մասին, սակայն ԱԺ-ում նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Հարությունյանի շահերը եւ շարունակում համագործակցությունը։