Բաժիններ՝

Ձմեռ 2021․ գլխավոր տրանսֆերները

Եվրոպական բարձրագույն լիգաներում տրանսֆերային պատուհանը փակվել է, ինչը նշանակում է, որ ժամանակն է հաշվարկ կատարել: Խոշոր անակնկալներ չեղան, այնուամենայնիվ, կային բավարար գործարքներ, որոնք այս կամ այն կերպ արժանի էին նկատվելու։

Թոփ-տրանսֆերներ

Իհարկե, ոչ մի տրանսֆերային պատուհան ավարտված չէ առանց խոշոր գործարքների կամ հետաքրքիր անցումների, անցյալը բացառություն չէր: Իհարկե, դա չի համեմատվում, օրինակ` Ֆիլիպե Կոուտինիոյի «Բարսելոնա» տեղափոխվելու կամ «Լիվերպուլի» կողմից 2018-ի ձմռանը Վիրջիլ վան Դայքին գնելու հետ: Այնուամենայնիվ, 2021 թվականի հունվարին ակումբները մի քանի գրավիչ փոխանցումներ կատարեցին։

Ֆիկայո Տոմորին ՝ «Միլանում»

Կարդացեք նաև

«Չելսիի» պաշտպանը վարձավճարով միացել է Սերիա Ա-ի չեմպիոնական մրցավազքի առաջատարներից մեկի կազմին։ Պայմանագիրը հաշվարկված է մինչ մրցաշրջանի ավարտ: Ռոսոներները իրավունք ունեն խաղացողին գնել ամռանը 30 միլիոն եվրոյով:

Հաշվի առնելով այն փաստը, որ այս մրցաշրջանում անգլիացին «կապույտների» կազմում անցկացրել է միայն Պրեմիեր լիգայի մեկ խաղ` Իտալիային վարձակալությունը պետք է օգուտ տա նրան: Ի դեպ, խաղացողն արդեն իր նորամուտը նշել է «Միլանի» կազմում ՝ «Ինտերի» դեմ գավաթային խաղում (1:2):

Մուսա Դեմբելեն` «Ատլետիկոյի» կազմում

Նույնպես վարձավճարով մինչ մրցաշրջանի ավարտը։ Մուսա Դեմբելեն տեղափոխվեց Մադրիդ: Հարձակվողը միացել է մադրիդյան ակումբի ճամբարին, իսկ վարձակալության պայմանագրի համար «Լիոնին» կվճարվի 1,5 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» իրավունք ունի ձեռք բերել հարձակվողին: Ամբողջական տրանսֆերը Դիեգո Սիմեոնեի թիմի համար կարժենա 33,5 միլիոն եվրո:

Սեբաստիան Ալլերը՝ «Այաքսում»

«Վեսթ Հեմի» պատմության մեջ ռեկորդային տրանսֆերը չարդարացրեց սպասելիքները: «Այաքսը» ծածկեց հարձակվողի վրա ծախսված գումարի գրեթե կեսը՝ բրիտանացիները վճարեցին 50 միլիոն եվրո և ստացան 22,5 միլիոն:

Արկադիուշ Միլիկը՝ «Մարսելում»

Ինչպես սպասվում էր, լեհ հարձակվողը լքեց Իտալիան և գնաց նվաճելու Ֆրանսիան: «Մարսելը» Միլիկը վարձակալեց մինչև 2022 թվականիի ամառը ՝ պարտադիր գնման տարբերակով: Վարձակալության արժեքը ակումբի համար կարժենա 3,5 միլիոն եվրո, իսկ ամբողջական տրանսֆերը ՝ 8 միլիոն:

Ուիլիան Ժոզեն՝ «Վուլվերհեմփթոնում»

Ձմռանը ընթացքում «Վուլվերհեմփթոնը» նույնպես զգալի գործարք է կնքել: Ակումբը մրցաշրջանի մնացած մասի համար վարձակալել է հարձակվող Ուիլիան Ժոզեին ՝ պարտադիր գնման տարբերակով: Բրազիլացու համար «Ռեալ Սոսյեդադը» 22 միլիոն եվրո կստանա:

Օզան Կաբակը՝ «Լիվերպուլում»

Անգլիայի գործող չեմպիոնն այս մրցաշրջանի առաջին հատվածում պաշտպանողական ոլորտում կադրային հսկայական խնդիրներ ունի: Նոր պաշտպան ձեռք բերելու հարցը ակտիվորեն առաջ էր քաշվել նույնիսկ լ Մատիպի վնասվածքից առաջ, բայց կամերունցու հեռանալուց հետո այլևս կասկած չկար: «Լիվերպուլը» վարձակալել է թուրք ֆուտբոլիստին մինչ մրցաշրջանի ավարտը ՝ 30 միլիոն եվրոյով:

Դոմինիկ Սոբոսլայը՝ «Լայպցիգում»

Ըստ ամենայնի, ակումբի ղեկավարությունը չէր ցանկանում Էրլինգ Հոլանդի հետ պատմությունը կրկնել, ուստի նրանք որոշեցին ձմռանը տաղանդավոր հունգարացուն տեղափոխել Բունդեսլիգա: Դժվար թե բանակցությունները բարդ ու սպառիչ լինեին, իսկ դրանց ավարտից հետո հայտնի դարձավ տրանսֆերի գումարը ՝ 20 միլիոն եվրո:

Պապու Գոմեսը՝ «Սևիլիայում»

Տրանսֆերային պատուհանի գուցե ամենաբարձր անցումը հերթական անգամ կատարեց «Սևիլիան»:
Ասերիայի բարձրակարգ ակումբները հետաքրքրված էին Գոմեսով, բայց «Ատալանտան» չէր ցանկանում նման խաղացողի տալ մրցակիցներին:

Ուստի Իսպանիա տեղափոխվելը հիանալի տարբերակ է բոլոր կողմերի համար: Պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ, իսկ տրանսֆերը անդալուսցիներին արժեցել է 5,5 միլիոն եվրո:

Ռաջա Նաինգոլանը՝ «Կալյարիում»

Բելգիացին կրկին վարձավճարով վերադարձավ «Կալարի», որտեղ խաղաց նախորդ մրցաշրջանում: Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիս: Տեղափոխման պատճառը Անտոնիո Կոնտեն էր, ով ակումբի ղեկավարությանը ասաց, որ հույսը չի կապում կիսապաշտպանի հետ:

Սամի Խեդիրան ՝ «Հերտուում»

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ոչ մի խաղ չի անցկացրել «Յուվենթուսի» կազմում, և ակնհայտ էր, որ նա ձմռանը կլքի Իտալիան: Հաղորդվում է, որ գերմանացին խզել է պայմանագիրը թուրինցիների հետ և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Բունդեսլիգա: «Հերտայի» հետ պայմանագիրը նախատեսված է 2.5 տարի ժամկետով, խաղացողը կխաղա 28-րդ համարի տակ:

Սեադ Կոլոշինացը և Շկոդրան Մուստաֆին՝ «Շալկեում»

«Շալկեն» պայքարում է Բունդեսլիգայի ամենացածր տեղերից դուրս գալու համար, որտեղ ակումբը հայտնվեց առաջնության ձախողված մեկնարկից հետո: Իրավիճակը շտկելու համար ժամանեցին Շկոդրան Մուստաֆին և Սեադ Կոլաշինացը, որոնք քիչ էին խաղում «Արսենալի» համար: Բոսնիացին վարձավճարով տեղափոխվեց «Շալկե» մինչ մրցաշրջանի ավարտը, իսկ գերմանացի պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով համալրեց թիմի շարքերը՝ խզելով պայմանագիրը լոնդոնցիների հետ:

Մեսութ Օզիլը՝ «Ֆեներբախչեում»

«Արսենալը» ազատվեց Օզիլից, Օզիլը՝ «Արսենալից»։ Մի քանի ամիս շարունակ «Արսենալը» փորձեց բացահայտորեն անտեսել «ավելորդ» ֆուտբոլիստին, բայց այնուամենայնիվ չկար ակումբ, որը կարող էր բավարարել գերմանացու ֆինանսական կարիքները կամ նրան ներգրավել ֆուտբոլային տեսանկյունից (օրինակ` «Ալ-Նասրը» համաձայնվեց Օզիլին վճարել 20 միլիոն դոլար մեկ տարի, բայց գործարքն ավարտվեց, քանի որ խաղացողը չցանկացավ մեկնել):

Երբ թվում էր, որ Մեսութը կմնա Լոնդոնում մինչ պայմանագրի ավարտը, իսկ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի այլ ակումբ, «Ֆեներբախչեն» հանկարծ հայտնվեց: Ֆուտբոլիստը 3,5 տարվա պայմանագիր է կնքել թուրքական թիմի հետ: Մինչ մրցաշրջանի ավարտը աշխատավարձը վճարելու է «Արսենալը», իսկ 2021 թվականի ամառվանից գերմանացին կստանա 5 միլիոն եվրո:

Ջեսի Լինգարդը՝ «Վեսթ Հեմում»

Բրունո Ֆերնանդեսի «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելուց հետո սպասվում էր, որ Լինգարդի խաղաժամանակը կնվազի: Այս մրցաշրջանում անգլիացին ընդամենը երեք խաղ է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ արդյունավետ գործողություններով չի դարձել գոլի հեղինակ: Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ և չի ներառում գնման տարբերակ:

Ի դեպ, անգլիացի կիսապաշտպանը հարվածային նորամուտ ունեցավ «մուրճերի» կազմում ՝ դուբլի հեղինակ դառնալով: Նախկինում միայն մեկ խաղացող է երկու գոլ խփել Պրեմիեր լիգայում «Վեսթ Հեմի» կազմում իր դեբյուտային խաղում ՝ Թրևոր Սինքլերը 1998 թվականին։

Լուկա Յովիչը՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»

Ի սկզբանե հարձակվողի տեղափոխությունը «Ռեալ» հակասական էր թվում, քանի որ Զինեդին Զիդանը պետք է փոխեր իր կազմը `տեղավորելու ինչպես թանկարժեք նորեկին (63 միլիոն եվրո), այնպես էլ Ֆրանսիայի պատմության լավագույն ռմբարկուին՝ Կարիմ Բենզեմային(ըստ Զիդանի): Սակայն դա տեղի չունեցավ, իսկ սերբ ֆուտբոլիստը «սերուցքայինների» մարզաշապիկով անցկացրեց ընդամենը 32 հանդիպում և խփեց երկու գնդակ:

Այժմ հարձակվողը կրկին կպաշտպանի «Այնտրախտի» գույները Ֆրանկֆուրտում, որի հետ նա երազում էր խաղալ Չեմպիոնների լիգայում: Վարձակալության պայմանագիրը հաշվարկվում է մինչև մրցաշրջանի ավարտ՝ առանց գնման տարբերակի: Հարկ է նշել, որ Յովիչն արդեն երեք գոլ է խփել ՝ Բունդեսլիգայում վերադարձից շուրջ 100 րոպե անց։

Մարտին Էդեգորը՝ «Արսենալում»

Այնուամենայնիվ, ավելի անհասկանալի անցում է թվում Մարտին Էդեգորի վերադարձը «արքայական» ակումբի ճամբար «Ռեալ Սոսյեդադում» արդյունավետ մրցաշրջանից հետո, որտեղ նա անցած մրցաշրջանն անցկացրեց վարձավճարով: Նորվեգացին «կապույտ-սպիտակների» առաջատարներից մեկն էր, վերջին արշավի լավագույն ֆուտբոլիստներից էր ու ժամանակին ճանաչվել էր ամսվա խաղացող:

Թվում է, որ եթե «Ռեալը» վերադարձնի խաղացողին, խզելով վարձակալության պայմանագիրը և փոխհատուցում վճարելով «Սոսյեդադին» (մոտ չորս միլիոն եվրո), ապա կիսապաշտպանը պարտավոր է կայուն խաղային պրակտիկա ձեռք բերել: Բայց ոչ «իդանի համար՝ ինը հանդիպում, որոնցից միայն կեսն էին մեկնարկային կազմում, ոչ մի արդյունավետ գործողություն և տեղափոխություն Լոնդոն մինչև 2021 թվականի ամառը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս