Բաժիններ՝

«Տիտանիկ» ֆիլմի նկարահանումներից 13 կադրեր

1997թ. էկրան բարձրացած «Տիտանիկ» ֆիլմը 11 «Օսկար» մրցանակ է ստացել։

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 13 լուսանկարներ նկարահանման հրապարակից և որոշ մանրամասներ դրանց ընթացքից։

1. Անհավանական մեծ նավ։

«Տիտանիկը» նկարահանվել է գրեթե առանց համակարգչային գրաֆիկայի կիրառման։ «Սուզել» ստիպված են եղել նավերի իսկական մոդելներ։ Միայն թե նրանցից ոչ բոլորն են եղել իրական մասշտաբներով։ Որոշ դրվագներում նկարել են ոչ մեծ նավակներ։

2. Կասկադյորների բարդ աշխատանք։

Ֆիլմի ամենաբարդ դրվագներից մեկն այն էր, երբ նավի պոկված պոչը բարձրացել էր մինչև ուղղահայաց դիրք։ Նման բան նկարահանել հնարավոր կլիներ միայն պավիլիոնում՝ ողջ կոնստրուկցիաներն ամրացնելով հատուկ սարքավորումներով։

Որոշ հատվածներում մարդկանց փոխարեն օգտագործվել են մանեկեններ, բայց եղել են նաև կասկադյորներ, որոնց համար այդ դիրքով կախված լինելը, նույնիսկ նրանց ֆիզիկական վիճակը հաշվի առնելով, հեշտ չէր։ Ամենաքիչը 3 մարդ, ինչպես հետո խոստովանել են ֆիլմը ստեղծողները, կոտրվածքներ են ստացել՝ այդ դրվագի նկարահանման ժամանակ վերևից ցած ընկնելով։

3. Դեռ չեն պարել, բայց արդեն հոգնել են։

Նկարահանումներն անտանելի հոգնեցրել են դերասաններին, այնպես որ, նրանք դեմ չէին նստել ու հանգստանալ դուբլների միջև ընդմիջումներին։ Թեկուզև վերելակի դեկորացիայի մեջ։

4. Փոխարենը, երբ պարելու ժամանակն է գալիս, պարում է նաև ռեժիսորը։

Ջեյմս Քեմերոնը բավականին հաճախ է կադրի մեջ ընկնում, քանի որ հանգամանորեն վերահսկում է նկարահանումների ընթացքը։ Այս նկարում, ըստ երևույթին, նա պարը փորձող դերասաններից պակաս ուրախ չէ։

5. Ա՛յ սա դրամա է։

Ֆիլմում այս դրվագը շատ դրամատիկ է։ Ջեկը դժվարությամբ է վեր քաշում Ռոուզին, երբ նա հրաշքով մեծ բարձրությունից ցած չի ընկնում։ Սակայն նկարահանումների ընթացքում ամեն ինչ այդքան սարսափելի չէր։ Բարձրությունը մեծ չէր, իսկ ներքևում ձանձրանում էր ընկնող դերասանուհուն բռնելու պատրաստ ասիստենտը։

6. Բարձր հասարակությո՞ւն։ Ոչ, չենք լսել։

Քեյթ Ուինսլեթը՝ գլխավոր հերոսուհու դերակատարուհին, իր հերոսուհուց պակաս չարաճճի չէր։ Մնացած դերասանները լուրջ դրվագի համար դերի մեջ են մտնում, և միայն նա է իրեն թույլ տալիս ուրախանալ՝ տարբեր դիմախաղեր խաղարկելով։

7. Այնքան ցուրտ կլինի, որ ինքդ քեզ նման չես լինի։

Այս կադրում, որում ցուցադրված է ամենահանրահայտ դրվագներից մեկի փորձը, հիանալի է ամեն բան։ Նախ՝ նավի կտորը, որն ասես ամենաիսկականի տեսքն ունի, հետո՝ եղանակը, որի պատճառով դերասանուհին ստիպված էր վերարկու հագնել, որ չմրսի։ Եվ երրորդ, սա առհասարակ Քեյթ Ուինսլեթը չէ, այլ նրա փոխարեն հանդես եկող դերասանուհին։ Այլ մարդկանց հետ այսպիսի փորձեր անում են, որ նախապես որոշեն այն անկյունը, որից հետո պիտի նկարեն, և լուսավորությունը, որի դեպքում այդ ամենն ամենալավը կանեն։

8. Վերջին ցուցումները։

Քեմերոնն անձամբ էր մշակում դրվագը ու կարգավորում ձեռքերի անկյունն ու գլխի պտույտը միլիմետրերի ճշգրտությամբ։

9. Ծովը ծնկներից է։

Լավ, ոչ թե ծնկներից, այլ գոտկատեղից։ Բայց միևնույն է, խորը չէ, ճի՞շտ է։ Դրվագի եզրափակիչ հատվածները, երբ Ռոուզն ու Ջեքը հայտնվում են ջրում, նկարահանել են շուրջ մեկ մետր խորության վրա։ Այնպես որ, դերասաններն այդ կադրերում ոչ այնքան լողացել, որքան ծնկների վրա սողացել են ջրի հատակին։

Պետք է արժանին մատուցել Քեմերոնին։ Նա շարունակ իր հերոսների հետ ջրում էր։ Ճիշտ է, ի տարբերություն նրանց, սովորաբար ավելի տաք էր հագնված՝ անջրանցիկ տաբատ ու երկարաճիտ կոշիկներ։

10. Հիմա մենք քեզնից սառած խեղդվող կսարքենք։

Նկարահանումների ընթացքում սառչում էին բոլորը, նույնիսկ դիմահարդարները, որոնք երբեմն ստիպված էին ուղղել, թարմացնել հերոսների շպարը հենց ջրի մեջ։

11. Կոնտրաստային ջրային պրոցեդուրաներ։

Դուք արդեն հասկացաք, որ Ջեյմս Քեմերոնը տարված էր դետալների ճշգրտությամբ։ Որպեսզի տեղի ունեցողին իրականություն հաղորդի, իսկ դերասաններին՝ էմոցիաների ճշգրտություն, նա որոշեց, որ խորտակվող «Տիտանիկի» բոլոր նկարահանումները պետք է տեղի ունենան օվկիանոսային սառը ջրում։ Իսկ որպեսզի դերասանները, այնուամենայնիվ, վերջնականապես չսառչեն, ինչպես իրականում է եղել, նկարահանման հրապարակում տաք ջրով վաննաներ կային, ուր ժամանակ առ ժամանակ հնարավոր էր վազել տաքանալու։

Բացի դրանից, բոլոր հերոսներին հիդրոկոստյումներ են բաժանել, որի տակից հանձնարարել էին հագնել տաքացվող ներքնազգեստ։ Գլխավոր հերոսի դերակատար Լեոնարդո դի Կապրիոն էլ էր կրում դրանցից, դրա համար էլ որոշ դրվագներում ավելի գեր է երևում։ Ուինսլեթը, որ իրեն գիրուկ աղջիկ էր համարում, մտահոգվում էր այն մասին, թե ինչ տեսք կունենա էկրանին, դրա համար էլ, որպեսզի չհագնի հիդրոկոստյումը, ասում էր, որ այն իրեն կխանգարի կերպարի մեջ մտնել։ Նա միակն էր, ով բավականին երկար ժամանակ նկարահանվում էր՝ առանց տաքանալու։ Արդյունքում՝ դերասանուհին հիվանդացավ թոքաբորբով։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս