Եվ այսպես հետհաշվարկն այլևս սկսված է։ Հետաշվարկն սկսվեց այն օրը, երբ ինքն իր բախտից զարմացած զավթիչը Շուշին հայտարարեց ազերական։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հոգնել է իր հնարավոր տեղափոխության մասին լուրերից:
Սոնա Աղեկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի, ներքաղաքական իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ
Միջուկային գործարքի վերականգնման գործընթացը երրորդ կողմի միջնորդության կարիք չունի:
«Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու որոշմանը քննադատաբար եմ վերաբերվում, որովհետև Ջալալ Հարությունյանն այն անձն է, ում կողմից ղեկավարվող բանակը պարտվել է, ունենք հայրենի հողի ահռելի կորուստ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Անհետ կորածների հարազատները կրկին ՊՆ-ի դիմաց են. ՈՒՂԻՂ։
Այսօր Երևանի քաղաքապետարանի առջև մի խումբ ծնողներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք դժգոհում էին, որ պետական մանկապարտեզներում ընդունելությունը պատշաճ չի կազմակերպվում: Լուսինե Սարգսյանը, ում երեխան մանկապարտեզի հերթում է 2019-ի սեպտեմբերից, լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության կանոնները մեղմացվել են, սակայն մանկապարտեզների ընդունելության մասին դեռ հստակ որոշում չկա:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերը շարունակում են ապահովել պատերազմի պատճառով տները լքած արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր:
Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո պետք է հայտարարություններով հանդես գար. Փոստանջյան:
Արամ Հարությունյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 1-7-ը գրանցվել է 343 դեպք, որից 139-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 54 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 77 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ամփոփելու 2020թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները:
Վահան Բադասյանին կալանավորելու դեմ բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին եւ 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը:
«Մասնավոր ամենաստից մանկապարտեզի վարձը սկսվում է 70.000 դրամից». ծնող
«Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ խմբեր ավելացնելու համար». Կարապետյան
Զարուհի Փոստանջյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ:
«29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ էր ժամանել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) 30 աշխատակիցների հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենի առջև Նիկոլ Փաշինյանի դրած գլխավոր խնդիրը իր կնոջ ու որդու անվտանգության ապահովումն էր: Դերաբաշխումն այսպես էր կատարված՝ բացի Աննա Հակոբյանի անձնական անվտանգության աշխատակիցներից, նրա շուրջ այսպես կոչված արտաքին շրջագծի անվտանգությունն ապահովում էին ևս 10 ոտքից գլուխ զինված հատուկ ջոկատայիններ: Անգամ արցախյան հատուկ ջոկատայիններն էին զարմացել այն բանից, թե ինչ արտահագուստով ու ինչպիսի զենքերով էին ԱԱԾ աշխատակիցները ժամանել Արցախ: Եվս 10 հոգի պահպանում էր Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածները շարունակ գտնվել են Արգիշտիի տիրապետության տակ:
Լիարժեք պետության փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցված տարածք։ Այդ տարածքի անվտանգությունն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետության, որը և ժամանակավորապես, առայժմ՝ անհայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։ Այս տարածքը չունի իշխանություն և լիարժեք կենսաապահովում չի իրականացվում։ Կա ՄԵԿ հոգի, որը ձևական իրականացնում է տարածքը համակարգողի սահմանափակ գործառույթներ։ Չունենք բյուջե և գոյատևում ենք օտարից մեծ պարտքեր վերցնելով, ինչը ժամանակավորապես լուծում է թոշակի, աշխատավարձի խնդիր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ։
«Գյուղացիների մոտ նորմալ վիճակ է, որևէ խուճապ չկա, մենք Կադաստրի պետական կոմիտեից կոորդինատներն ու քարտեզը վերցնելու ենք, պետք է ճշտումներ կատարվի, դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի։ Թող կադաստրից քարտեզն ուղարկեն, մենք մեր ճշտումներով աշխատանքները կավարտենք, դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի, որից հետո էլ վերջնական կասենք՝ ինչ է կատարվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մալունցը։
Մանկապարտեզներում ընդունելության վերաբերյալ բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ
Ջաբրայիլի շրջանում Իլգար Ահմեդովին պատկանող մեքենան պայթել է ականի վրա:
Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Հնդկաստանի Ութարաքհանդի նահանգում սառցադաշտի սողքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Այդ մասին հաղորդել է Չամոլիի օկրուգի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններն անցկացնելու մտքից հրաժարվելու 3 հիմնական պատճառները:
Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20 գագաթնաժողովին: