Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 106 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 106 միլիոն 3 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 311 հազարից: Ապաքինվել է ավելի քան 77 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 27 մլն 407 հազար 324 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 470 հազար 705 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 815 հազար 222-ի, մահերինը՝ 154 հազար 956-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 9 միլիոն 449 հազար 88 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 230 հազար 127 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 951 հազար 233 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 16 հազար 627 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 76 հազար 229 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 911 հազար 573, մահերինը՝ 111 հազար 264: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 459 հազար 370 վարակվածության ընդհանուր, 58 հազար 412 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 261 հազար 620-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 269 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 83-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 89 հազար 681 է, որից ապաքինվել է 83 հազար 810-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս