Բաժիններ՝

Բուժքույրը հայտնել է, որ երթուղային միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը

Հունվարի 27-ի կեսօրին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված բուժքույրը հայտնում էր, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը: Փողից բացի տարել էին նաև նույնականացման ու բանկային քարտերը:

Գործի անցան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները: Հատուկ մասնագիտացած ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին հաղորդումից կես ժամ անց: Գողությունը կատարելու կասկածանքով մայրաքաղաքի Արցախի պողոտայից բերման ենթարկվեց 32-ամյա մի տղամարդ: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոստովանեց արարքը:

Ոստիկանների արագ գործողությունների շնորհիվ գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել ու վերադարձվել է տիրոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս