Բաժիններ՝

«Ֆեյսբուք»-ը հորդորել է Մյանմայի իշխանություններին վերականգնել սոցցանցերի հասանելիությունը

«Ֆեյսբուք»-ը լրջորեն մտահոգված է Մյանմայում համացանցի հասանելիությունն արգելափակելու փաստի առնչությամբ և կոչ է արել իշխանություններին ապաարգելափակել սոցիալական մեդիայի ծառայությունները: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Ռաֆայել Ֆրանկելը:

«Մենք խստորեն մտահոգված ենք Մյանմայում համացանցն անջատելու կարգադրության առթիվ: Հորդորում ենք իշխանություններին կարգադրել ապաարգելափակել բոլոր սոցիալական մեդիայի ծառայությունները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականությունը ձերբակալել էր երկրի քաղաքական առաջնորդներին և խլել իշխանությունը։ Զինվորական ղեկավարությունը 1 տարով արտակարգ դրություն է հայտարարել երկրում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս