Բաժիններ՝

Սերը դեպի նոր հավատը

Սուրբ Սուքիասյանց քահանաներն անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյանք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով:

Սուքիասյանց ալան իշխանների քրիստոնյա դարձն ու մկրտությունը մեծ վրդովմունք է պատճառում հայոց արքունիքին, մանավանդ՝ Սաթենիկ թագուհուն և թագաժառանգ Արտավազդին:

Արտավազդը մի օր Ծաղկեո լեռներում իր եղբայրներ հետ որսի ժամանակ գտնում է Ոսկյանց ճգնավորներին սպառնում նրանց, որ համոզեն քրիստոնյա դարձած ալան իշխաններին՝ ուրանալու Նոր Հավատքը և վերադառնալու պալատ: Սակայն այս ամենին ի պատասխան՝ Ոսկյանք համարձակորեն պատասխանում են Արտավազդին, թե «նրանք թող ընտրեն իրենց օգուտն ու վնասը, արդեն չափահաս ու խելահաս մարդիկ են»:

Ոսկյանց այս համարձակ պատասխանը էլ ավելի է գրգռում երիտասարդ ու հանդուգն թագաժառանգի զայրույթն ու բարկությունը: Նա ոչ թե զայրացած էր ալան իշխանների վրա, այլ նրանց քրիստոնեություն քարոզած Ոսկյանց քահանաների վրա:

Կարճ ժամանակ անց Արտավազդը իր պալատական շքախմբով հասնում է Ծաղկեո լեռները, գտնում է Ոսկյանց ճգնարանները՝ հրամայելով անմիջապես ձերբակալել և սպանել բոլոր մեղավորներին:

Հետագայում՝ 107 թվականին, Սուքիասյան վկաները հավաքում են նահատակ Ոսկյանց մասունքները և թաղում, ապա շարունակում նահատակների քարոզչական առաքելությունը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս