Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2807 է:
2020 թվականը ողբերգական տարի էր Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ամենաողբերգականը՝ մեր նորագույն պատմության ընթացքում։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք նախորդ 30 տարիների ձեռքբերումները, մեծ հաշվով, այն գաղափարական, փիլիսոփայական հիմքը, որը դրված էր Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքում։
Հունվարի 1-ին, ժամը 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթից Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հունվարի 1-ին, ժամը 05։38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է հյուրատուն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
Նույնիսկ դժվար է հավատալ, որ ընդամենը րոպեներ են մնացել 2020 թվականի ավարտին: Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետեւանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ: