«Տեղեկատվության ստուգման կենտրոնն» այսօր մի հրապարակմամբ անդրադարձել էր մամուլում, փորձագիտական շրջանակներում, քաղաքական ու հասարակական տարբեր հարթակներում այս օրերին քննարկվող թեմային՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ ուշացումով հղած շնորհավորանքին, մասնավորապես՝ գրելով. «Այս թեմայի շուրջ տեղի են ունենում վերլուծություններ՝ փորձ անելով դրան տալ որոշակի քաղաքական երանգ։
Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացանք բազմաթիվ աղբյուրներից՝ Թուրքիան հավաքագրում է վարձկանների: Աֆին քաղաքից, այսպես կոչված, «Սուլթան Մուրադ» բրիգադի զինյալներից և վերապատրաստում անցնելուց հետո ուղարկում է Ադրբեջան: Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, թե ինչի է ընդունակ, ինչ սադրիչ քայլերի:
Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«Այսօր ուզում էի բոլորս հանեինք դիմակները, օդի հարկերը վճարեինք, մարեինք արտաքին պարտքը և թալանված բյուջեն վերականգնեինք, քանի որ հույս չունեմ, որ վարչապետիստը բան կփոխի այդ ոլորտում: Մենք փրկություն չունենք, հես ա, շուտով «ընդդիմադիր» քաղաքական ուժերն էլ ոտքի կկանգնեն, նույն մեր պարապ ոստիկանությունը կհայտնվի այնտեղ, իր բուն գործառույթներից շեղված: Ոստիկանների կեսը մոստերի վրա պարեկություն են իրականացնում, որ մարդիկ իրենց չգցեն, որովհետև այսօր այնքան դժգոհ է հասարակության մեծամասնությունը, որ փրկությունը մոստերից գցելու մեջ է տեսնում»,- ասաց բողոքող տղամարդը:
2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը:
Անդրադառնալով առևտրականների բողոքի ակցիաներին՝ մաքսատուրքերի բարձրացման հետ կապված, Էդվարդ Հովհաննիսյան ասաց, որ հագուստ ներկրողներն այլևս բողոքի ակցիաներ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի հագուստի ներկրմամբ զբաղվողների համատեղ աշխատանքով: «Այսինքն՝ հարցը լուծված է»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։
«Կարծում եմ՝ ՊԵԿ-ի պարգևավճարների մասին այնքան է խոսվել, որ այլևս կարիք ու անհրաժեշտություն չեմ տեսնում դրան անդրադառնալու։ Ամենևին համեմատելու չէ այդ երկու հարթությունները, համեմատել Կառավարության կողմից ՊԵԿ աշխատակիցների համար հատկացված պարգևավճարների չափը և համայնքի բյուջեի չափը։ Նույն համեմատականը կարող ենք տանել տարբեր համայնքների հետ, և գուցե պատկերն այնտեղ ավելի տարբեր լինի։ ՊԵԿ-ի պարգևավճարները շատ համահունչ են»,- այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով հակաճգնաժամային միջոցառումներին՝ նշեց, որ առաջին հակաճգնաժամային միջոցառումը ժամանակի ընթացքում որոշակի փոփոխության են ենթարկել։ Ծրագիրը վերափոխել են ընկերության կապիտալում նոր ներդրում անելու ծրագրի։
Անցած օրը վրացի վարակաբանները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը:
«Պրոֆիլի» հյուրը Սաթիկ Սեյրանյանն է
«Մեծ հայրենադարձություն» խոստացողից մինչև արտագաղթ կազմակերպող Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ի աշնանը հայտարարում էր, թե հարյուր հազարավոր սփյուռքահայեր անհամբեր սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի վերադառնան Հայաստան։
Հարավային Կորեայի ձկնորսության վերահսկության ծառայության աշխատակիցը, որը հերթապահության ժամանակ կորել էր ԿԺԴՀ-ի հետ սահմանային ջրերում, գնդակահարվել է Հյուսիսային Կորեայում:
Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին։ Սակայն էմոցիաներից զատ, քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, այնքան թերի, որ դրանք անվերջ ձգձգվում են կամ պարզապես մոռացության մատնվում։ Փորձեք վերհիշել վարչապետի դատաիրավական էմոցիաները.
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ցաստը», հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վերաբերյալ գնահատական։
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։
Իսրայելի կառավարությունը սեպտեմբերի 24-ի առավոտյան հաստատել է կարանտինային միջոցառումների խստացումը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճի ֆոնին: Այդ մասին հաղորդել է Jerusalem Post թերթը:
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք բացահայտելու մասին:
Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ առաջացած աղմուկը չի դադարում: Երեկ համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը հանդես եկան չափազանց տարօրինակ հայտարարությամբ.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն մեկնաբանել է Ռոսպոտրեբնադզորի որոշումն այն մասին, որ արտասահմանից ժամանող ռուսաստանցիները պետք է տանը ինքնամեկուսացվեն մինչեւ COVID-19-ի ՊՇՌ-թեստի արդյունքներն ստանալը։
Անկախության 29-րդ տարեդարձի օրը մենք լսեցինք վարչապետի պատգամները, թե ի՜նչ արդյունքների մենք պետք է հասնենք 30 տարի հետո։ Միջին և ավագ տարիքի սերունդները հիշում են դեռ Իլյիչի պատգամները։ Վարչապետի խոսքը հիշեցնում էր Իլյիչի հենց այդ պատգամները, որոնք, ի դեպ, չդարձան իրականություն։ Կար հին սովետական անեկդոտ՝ «դեպի սոցիալիզմ ճանապարհին ոչ ոք չի խոստացել Ձեզ կերակրել»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստին նշեց, որ այս պահին կորոնավիրուսի բուժման համար կա 1230 սովորական և 170 վերակենդանացման մահճակալներ, դրանց 30 տոկոսը դեռևս ազատ է։
«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը:
Արցախում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: