Բաժիններ՝

ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշում է, որ սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։

Հակոբ Արշակյանը շնորհավորել է կողմերին և հաջողություններ մաղթել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930